Շաբաթ, 27.04.2024, 03:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլը համերգով կշնորհավորի իր ղեկավարի 70-ամյակը
18:36
Պարարվեստի «Բարեկամություն» անսամբլը համերգով կշնորհավորի իր ղեկավարի 70-ամյակը
Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլ
Հուլիսի 1-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի տոնական ելույթը` նվիրված անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր Նորայր Մեհրաբյանի 70-ամյակին: Համերգին կմասնակցեն նաև Մյունխենից հրավիրված "Forceful Feelings” («Հզոր Զգացմունքներ») բալետային խումբը: Խումբը հուլիսի 2 –ին կունենա նաև Նորայր Մեհրաբյանի 70-ամյակին նվիրված մենահամերգ:

«Բարեկամություն» անսամբլը հիմնադրվել է 1987 թվականին այն ժամանակ դեռ ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Մեհրաբյանի նախաձեռնությամբ:

Յուրաքանչյուր տարի «Բարեկամությունը» մասնակցում է միջպետական միջոցառումների` Հայաստանի օրեր տարբեր երկրներում, բարեգործական համերգներ, փառատոններ: Վերջին տարիներին համույթը մասնակցել է մի շարք կառավարական միջոցառումների, որոնց հանդիսավոր բացման և փակման արարողությունները բեմադրվել են Նորայր Մեհրաբյանի կողմից: Գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանի և միշտ կատարելության ձգտող պրոֆեսիոնալ կազմի շնորհիվ 20 տարի շարունակ «Բարեկամությունը» եղել է Հայաստանում ստեղծագործական և համերգային ամենաակտիվ գործունեություն վարող կոլեկտիվներից:
2008թ-ին համույթն արժանացել է վաստակավոր կոլեկտիվի կոչման:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73335/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 945 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0