Չորեքշաբթի, 08.05.2024, 18:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Պարգևը» Արգենտինայի նախկին բռնապետական ռեժիմի մասին պատմող երկրորդ ֆիլմն է «Ոսկե ծիրան»-ում
21:12
«Պարգևը» Արգենտինայի նախկին բռնապետական ռեժիմի մասին պատմող երկրորդ ֆիլմն է «Ոսկե ծիրան»-ում
Պաուլա Մարկովիչ
Արգենտինայում ծնված և Մեքսիկայում ապրող Պաուլա Մարկովիչի «Մրցանակը» «Պարգևը» ֆիլմը «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված երկրորդ ֆիլմն է, որը պատմում է Արգենտինայում եղած բռնապետական ռեժիմի մասին:

«Այն երկրները, ովքեր ունեն ցավ ու վիշտ,իմ ֆիլմը լավ կհասկանան: Ֆիլմը նկարելը շատ կարևոր գործ էր, որովհետև այն ունի ինքնակենսագրական բնույթ: Ինձ համար կարևոր էր նորից պատմել այդ պատմությունը, ոչ միայն որպես ռեժիսոր, այլև որպես մարդ: Ֆիլմը պատմում է, թե ինպես է մարդկայինը կոտրվում խիստ հասարակարգի մեջ: Նախագծին հավատացել են առաջինը Մեքսիկայում, և ֆիլմի դերասանների մեծ մասը մեքսիկացիներ են», ասաց Մարկովիչը: Ֆիլմը նկարահանվել է այն նույն գյուղում, որտեղ ապրել է ռեժիսորը և այն նույն դասարանում, որտեղ նա սովորել է: Մարկովիչը գրող է, և որոշել է ֆիլմ նկարահանել, որովհետև կարծում է, գրականության ժառանգորդը հենց կինոն է:

Ֆիլմը պատմում է 7-ամյա մի աղջկա` Սեսիի մասին, ով մեծ գաղտնիք պետք է պահի, բայց նա այնքան էլ չի հասկանում, թե դա ինչ գաղտնիք է: Ընտանիքի կյանքը նրա լռությունից է կախված: Սեսին և մայրը ապրում են Արգենտինայի ռազմական բռնատիրության ճնշումներից պահ մտած: Սեսին հարցնում է ինքն իրեն. ինչ պիտի ասի, ինչին պետք է իրոք հավատա և ինչ անի` մոր և մյուսների սիրուն արժանանալու համար:

Պաուլա Մարկովիչը ծնվել է 1968 թ-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: 1976-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մեքսիկայի Կորդովա քաղաք, որտեղ սկսել է պոեմներ, պատմվածքներ և պիեսներ գրել: Մեքսիկա ներգաղթելուց հետո դարձել է դրամատուրգ և IMCINE կինոինստիտուտի դասախոս: Որպես սցենարի հեղինակ` մասնակցել է »Տահո լիճը» գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, որը 2008 թ-ին արժանացել է «Ալֆրեդ Բաուեր» մրցանակին: Նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ: «Պարգևը» ռեժիսորի առաջին խաղարկային կինոնկարն է:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74508/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 616 | Ավելացրեց: admin | Տեգեր: Պաուլա Մարկովիչ, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0