Հինգշաբթի, 02.05.2024, 02:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Պավել Կոստոմարով. Երևանում ամենաշատը սիրում եմ Կոնդը
16:39
Պավել Կոստոմարով. Երևանում ամենաշատը սիրում եմ Կոնդը
Պավել Կոստոմարով
Ռուս հայտնի ռեժիսոր Պավել Կոստոմարովը, ով Հայաստանում է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանում ամենաշատը սիրում է Կոնդ թաղամասը: «Շատ եմ սիրում Կոնդը, սակայն վախենում եմ, որ այն շուտով կվերանա: Ես մեծ սիրով այնտեղ կապրեի»,- ասաց Կոստոմարովը: Նրա խոսքով հենց Կոնդում է երևում մարդը, որովհետև բազմաբնակարանային տները ծածկում են մարդուն, բացի այդ, Կոնդի երեխաներն էլ այնտեղ շատ ուրախ են: Բացի Կոնդից, ռեժիսորը անչափ սիրում է Երևանի Փակ շուկան, Գեղարդ տանող ճանապարհը, Չարենցի կամարը: Կոստոմարովը երկրորդ անգամ է Հայաստանում: Նա փառատոներին միշտ իր հետ վերցնում է տեսախցիկ և նկարահանում է մարդկանց: Նա խոստացավ, որ եթե մյուս տարի գա Հայաստան, մոնտաժած կլինի այդ կադրերը և կներկայացնի հանրության դատին: Բացի դրանից, նա երկու այցելություների ընթացքում նկարել է Կոնդը և փոքրիկ հոլովակ կպատրաստի Երևանյան հին թաղամասի մասին:

Պավել Կոստոմարովը ծնվել է 1975թ-ին Մոսկվայում:

2000-ին ավարտել է Մոսկվայի համառուսական պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորության ֆակուլտետը: Որպես օպերատոր աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վ. Ասլյուկը, Ա. Ուչիտելը, Ս. Լոզնիցան, Ա. Պոպոգրեբսկին: 2004-ից հանդես է գալիս որպես ռեժիսոր: Կոստոմարովի աշխատանքներից երեքը մասնակցել են «Ոսկե ծիրան»ՄԿՓ-ին: 2010-ին նրա «Երկուսով» ֆիլմը լավագույն վավերագրական կինոնկար է ճանաչվել փառատոնում: Կոստոմարովի ստացած պարգևների թվում են նաև լավագույն ֆիլմի մրցանակը (Տամպերեի կարճամետրաժ կինոյի ՄՓ, 2004), «Արծաթե վիշապը» լավագույն վավերագրական ֆիլմի համար (Կրակովի ԿՓ, 2005), Արևելաեվրոպական լավագույն ֆիլմի մրցանակը (Լայպցիգի վավերագրական և անիմացիոն կինոյի ՄՓ, 2007) «Արծաթե արջը» Ա. Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի օպերատորական աշխատանքի համար (Բեռլինի ՄԿՓ, 2010):

Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ներկայացված է նրա և Ալեքսանդր Ռաստորգուևի համատեղ «Ես քեզ սիրում եմ» ֆիմը: Այն արվել է սիրողական, բայց որակյալ տեսախցիկով: Տեսախցիկները բաժանվել են հասարակ մարդկանց, ովքեր նկարել են ինչ ցանկացել են: Արդյունքում ռեժիսորները ստեղծել են ֆիլմը այդ պատառիկներից:
 

Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74207/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 665 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփա, Պավել Կոստոմարով, Կոնդ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0