Չորեքշաբթի, 24.04.2024, 07:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Պայքարել սերիալների դեմ նույնն է, թե պայքարել ծամոնների դեմ
15:02
Պայքարել սերիալների դեմ նույնն է, թե պայքարել ծամոնների դեմ
 սերիալ
Ես դեմ չեմ սերիաներին ընդհանրապես ու չեմ կարծում, որ դրա դեմ պետք է պայքարել։ Ընդամենը պետք է բարձրացնել սերիալների որակը։ Այդ մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց պրոդյուսեր Մելիք Կարապետյանը, որը 2004-ից զբաղվում է արտ-հաուսային ֆիլմերի ցուցադրությամբ:

«Պայքարել սերիալների դեմ նույնն է, թե պայքարել ծամոնների դեմ։ Դա արվում է մարդկանց գրավելու, գովազդներ դիտելու նպատակով»,- ասաց Մ.Կարապետյանը։

«Մեծ աղետ չեմ տեսնում «սերիալ» հասկացողության մեջ, որքան որակի։ Խնդիրն այն է, թե ինչպես բարձրացնենք այդ որակը։ Դա լուրջ խնդիր է։ Խնդիր է նաև այն, որ մեզանում բոլոր հեռուստաալիքները միանման են։ Չկա ալտերնատիվ հեռուստատալիք»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպիսի դեր կարող էր խաղալ Հանրային հեռուստաընկերությունը, եթե վերջինիս եթերից դուրս հանվեին բոլոր գովազդները։ Ըստ նրա՝ հենց գովազդատուն է իր ճաշակը պարտադրում հեռուստադիտողներին, քանի որ կապիտալը, որն այսօր մտնում է հեռուստատեսություն, թելադրում է որակ։

Մեզանում անգամ հեռուստատեսային ֆիլմերի որակն է մոտենում սերիալայինին, կարծում է Մ.Կարապետյանը՝ օրինակ բերելով «բավական ցածր մակարդակ» ունեցող «Արտիստը», «Սպանված աղավնին» ֆիլմերը, որտեղ բացակայում է դրամատուրգիան, իսկ դերասանական խաղը վատն է։ «Զարմանում եմ, թե ինչպե՞ս է հանդիսատեսին դուր գալիս այդ լացը»,- տարակուսում է նա՝ փաստելով, որ հեռուստատեսությունն այսօր կորցրել է իր դերը, քանի որ դրանից պակասել են դեբատներն ու քննարկումները, ավելացել «կիսագրագետ սերիալներ»։ Դրանք այսօր տեղափոխվել են սոցցանցեր։

Խոսելով սերիալների վնասների մասին՝ նա նկատեց, որ դրանք ճաշակ են ձևավորում այնպես, ինչպես ԱԼՄ-ն էր ժամանակին անում։ «Պետք էր ժամանակին այնպես անել, որ այդ կարգի հեռուստալիքը մրցույթ չանցներ»,- ասաց Կ.Կարապետյանը՝ հավելելով, որ այսօր ճաշակի փչացման առումով նրանցից հետ չի մնում նաև «Արմենիան»։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27304.html

Կատեգորիա: Հեռուստաեթեր | Դիտումներ: 965 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մելիք Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0