Ուրբաթ, 26.04.2024, 05:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Պետական աջակցությամբ ձեռք են բերվել տարազներ
21:29
Պետական աջակցությամբ ձեռք են բերվել տարազներ
պարարվեստ
Վերջին 3-4 տարիներին զգալիորեն ակտիվացել է հասարակության ուշադրությունը ազգային արժեքների նկատմամբ, մասնավորապես` դեպի ազգային երգն ու պարը: Դրա վառ ապացույցն է ավելի մեծ թվով երիտասարդների ներգրավվածությունը ազգագրական համույթներում, ազգային երգարվեստում ու պարարվեստում:

ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է ազգագրական համույթների աջակցման շարունակական ծրագիր, որի հերթական քայլը մի շարք ազգագրական համույթներին տարազների տրամադրումն էր:

2008-2011թթ. մարզերի և Երևանի 10 համույթների` Վանաձորի «Հորովել» Երևանի «Մարաթուկ», «Կարին», «Սասուն», «Մասունք», Արագածոտնի մարզի Ուջանի մշակույթի տան «Կարոտ», Վարդենիսի քաղաքային մշակույթի պալատի, Վայոց ձորի մարզային մշակույթի կենտրոնի «Սալմաստ» ազգագրական երգի-պարի  և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթներին տրամադրվել են տարազներ:

Նոր տարազների ձեռքբերման շնորհիվ ազգագրական համույթները հանդես են եկել մի շարք համերգներով, մասնակցել պետական միջոցառումների, հոբելյանական երեկոների, մրցույթների և փառատոների, ինչպես Երևանում և ՀՀ մարզերում, այնպես էլ` արտերկրում:

Համույթներին պետական աջակցություն է ցուցաբերվել նաև նոր համերգային ծրագրերի, թատերախաղերի իրականացման, ազգագրական երգեր և պարեր ձայնագրելու համար:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/8948.htm

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 960 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Carol   (06.03.2012 09:24) [Նյութ]
Thanks for that! It's just the answer I nedeed.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0