Շաբաթ, 20.04.2024, 11:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » Պլակատի, ծաղրանկարի ու կոմիքսի մրցույթ` «Իմ պատմությունը» խորագրով. աղետը որպես կյանքի նորմ
16:13
Պլակատի, ծաղրանկարի ու կոմիքսի մրցույթ` «Իմ պատմությունը» խորագրով. աղետը որպես կյանքի նորմ
աղետ
«Ակտուալ արվեստ» մշակութային միությունը, ՀԲ Քաղաքացիական հասարակության հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով, հայտարարում է մրցույթ «Իմ պատմությունը» խորագրով նվիրված աղետի գոտու հիմնահարցերին:

Մրցույթի առարկան մարդն է ու իր ճակատագիրը, ով արդեն  20 տարուց ավել ապրում է չլուծված խնդիրների կիզակետում: Մրցույթի նպատակն է վեր հանել մոռացության մատնված աղետի գոտու հիմնահարցերը, եւ հասարակական լայն քննարկումների միջոցով, ուշադրության կենտրոնում պահել դրանք:

Մրցույթը ներառում է. պլակատ (A4 ֆորմատով), ծաղրանկար  (A4 ֆորմատով), կոմիքս  (A4 ֆորմատով), անիմացիա, ֆլեշ-բացիկներ, բջջ. հեռախոսի ֆիլմեր, լուսանկար  (A4 ֆորմատով) եւ այլ վիզուալ միջոցներ: Ողջունելի են նորարարական եւ ինքնատիպ լուծումները: Ընդունվում են նոր, չհրապարակված գործեր / ինտերնետում տեղադրված նյութերը ընդունելի են/: Աշխատանքները պետք է պարունակեն տվյալներ հեղինակի մասին (անուն- ազգանուն, կոնտակտային տվյալներ): Մրցույթին կարող են մասնակցել 16 եւ բարձր տարիքի անձինք: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն Գյումրիի ու Երեւանի ցուցահանդեսներում, կհրատարակվեն կատալոգում, օն-լայն եւ տպագիր մամուլում: Ցուցահանդեսի մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Ծրագրի շրջանակներում Գյումրիում եւ Երեւանում ցանկացողների համար կանցկացվեն կոմիքսի վարպետության դասեր դանիացի առաջատար մասնագետների կողմից, որոնք կդասավանդեն կոմիկս ստեղծելու ձեւերը. սցենարի մշակում եւ կադրավորում, պերսոնաժի ձեւավորում ու զարգացում, դրամատուրգիա եւ ստեղծագործական մեթոդ:

Դասերը կանցկացվեն օգոստոսի 11 եւ 12-ին Գյումրիում (օրական 6 ժամ տեւողությամբ) եւ օգոստոսի 15,16, 17-ին Երեւանում, (օրական 4 ժամ տեւողությամբ):

Վարպետության դասընթացին մասնակցությունը մրցութային է: Անհրաժեշտ է ներկայացնել «Իմ պատմությունը» խորագրով սցենարի կարճ բովանդակություն-սինոպսիս ( առավելագույնը 15 տող 12 տառաչափով) եւ սեփական աշխատանքներից մի օրինակ JPEG ֆորմատով aeditors@yandex.ru հասցեով:

Մրցույթին կարող են մասնակցել 16 եւ բարձր տարիքի անձինք, ինչպես նաեւ սցենարիստ-նկարիչ ստեղծագործական խմբեր:

Շրջանավարտներին կտրվեն վկայականներ:


Աղբյուր`http://news.am/arm/news/68421.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 843 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ակտուալ արվեստ» մշակութային միությ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Gabriel   (02.08.2012 08:24) [Նյութ]
If you're looking to buy these aritcels make it way easier.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0