Ուրբաթ, 19.04.2024, 14:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Պոլսո Հայոց պատրիարքարանը չի՞ ուզում տեր կանգնել Թուրքիայի հայկական եկեղեցիներին
17:20
Պոլսո Հայոց պատրիարքարանը չի՞ ուզում տեր կանգնել Թուրքիայի հայկական եկեղեցիներին
Պոլսո Հայոց պատրիարքարան
Պոլսո Հայոց պատրիարքարանը չի մեկնաբանում ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված օրինագիծը, որով Թուրքիային կոչ է արվում իրենց օրինական տերերին վերադարձնել բռնագրավված քրիստոնեական եկեղեցիները եւ դադարեցնել քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող ճնշումները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Պատրիարքարանից` նշելով. «Այս նյութի շուրջ Պատրիարքարանը չի պատրաստվում որեւէ կերպ արձագանքել»:

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը` ամերիկացի կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Դեյվիդ Չիչիլինեի առաջարկած լրացումն ընդունվել է 43 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Վերոնշյալ կոնգրեսականներն առաջարկել էին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական միջոցների մասին օրինագծում փոփոխություն կատարել, որի ձեւակերպումները համահունչ են վերջերս ԱՄՆ Կոնգրես մտցված 306 բանաձեւին: Այդ բանաձեւը կոչված է ստիպելու Թուրքիային հարգել քրիստոնյաների կրոնական ազատության իրավունքը, ինչպես նաեւ հայերին, ասորիներին, հույներին եւ մյուս քրիստոնյա համայնքներին վերադարձնել բռնագրավված եկեղեցիները։

«Հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության ժամանակից 96 տարվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը ոչնչացրել կամ առգրավել է այս ժողովուրդների սրբավայրերի եւ պաշտամունքի վայրերի մեծամասնությունը։  Արտաքին գործերի հանձնաժողովը հզոր ուղերձ է հղել Թուրքիային, որ այն պետք է ընդունի բռնությամբ ձեւավորված իր ժառանգությունը, հարգի բռնությունները վերապրած քրիստոնյա համայնքների կրոնական ազատությունը եւ փոխհատուցի իր հանցագործությունների արդյունքում պատճառված վնասները»,-օրինագծի վերաբերյալ ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։


Աղբյուր`http://news.am/arm/news/68716.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 630 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Պոլսո Հայոց պատրիարքարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0