Հինգշաբթի, 28.03.2024, 15:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » «Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» ցուցադրություն կերպարվեստի թանգարանում
15:28
«Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» ցուցադրություն կերպարվեստի թանգարանում
Վանաձորի կերպարվեստի թանգարան
Օրերս Վանաձորի կերպարվեստի թանգարանում Գյումրու քաղաքապետարանի, Գյումրու ժամանակակից նկարիչների միավորման և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի նախաձեռնությամբ ևաջակցությամբ բացվեց «Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» խորագրով ցուցադրություն:

Նախագծի համադրող Եվա Հարութը (Սարգսյան) ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները` նշելով, որ տարածությունը, միջավայրը հոգևոր հարթություն է, մտքերի ձևավորման մթնոլորտ ևաշխարհայացք, թույլատրելիի ևհասանելիի սահման, բարոյական օրենքների շարք:

- Ամեն մի քաղաք ունի իր առանձնահատուկ տարածքը, անցյալ ևներկա մտքերի խառնուրդը ևդրանց հոգեբանական կերպարանափոխությունը, ևյուրաքանչյուր անհատականություն ստեղծում է իր «տարածքը» քաղաքի ընդհանուր տարածքում: Այս նախագիծը հնարավորություն է տալիս արվեստագետին, որ վերջինս արտահայտվի իր քաղաքի ու տարածաշրջանի մասին ևնպաստում է ժամանակակից արվեստի զարգացմանը, - ասաց նա:

«Քաղաք. տարածք. միջավայր. մարդ» նախագիծն առաջին անգամ իրականացվել է մայիսի 14-ին Գյումրում: Նախագծի նպատակն է անցկացնել ցուցահանդեսներ տարբեր բնակավայրերում, որպեսզի նպաստի հասարակական հետաքրքրությանն արվեստի հանդեպ` կապ ստեղծելով նկարչի ևհանդիսատեսի, ինչպես նաևտարբեր մարզերի արվեստագետների միջև:
Բացմանը ներկա էին Լոռու մարզային ևՎանաձորի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր Գյումրիից, արվեստագետներ, արվեստասերներ
Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը մասնավորապես նշեց, որ այս ցուցահանդեսն ավելի շատ փորձարարական է: Ըստ նրա` նմանօրինակ շփումները հատկապես օգտակար են մտածող երիտասարդների համար:

Ներկաներին ողջունեց Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանը` նշելով, որ Գյումրին ևՎանաձորը տարբեր ոլորտներում միշտ «մրցակցել» են, ևոր այս անգամ մրցակցությունն արվեստի դաշտում է: Նա ցանկություն հայտնեց, որ երիտասարդները հաջորդ անգամ ներկայանան ավելի վառ գույներով: Փոխմարզպետը հույս հայտնեց, որ նախագիծը կլինի շարունակական, ևարվեստագետներն իրենց քաղաքը կներկայացնեն նորովի, նոր հայացքով:

Նախագծին մասնակցում են 16 երիտասարդ արվեստագետներ և4 արվեստաբան: Բացի գրաֆիկայից ու լուսանկարներից ներկայացված է նաևմեկ ֆիլմ` նախագծի մասին: Ցուցահանդեսը կերպարվեստի թանգարանում կմնա մինչևհունիսի 29-ը:

Վերջում Գյումրու ևՎանաձորի երիտասարդ նկարիչներն անցկացրին համատեղ խորհրդակցություն: Որոշվեց, որ հետագա ցուցահանդեսներին կմասնակցեն նաևվանաձորցիները:

ԼՈԻՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8012.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 688 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0