Չորեքշաբթի, 17.04.2024, 04:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Քաղաքապետարանը հորդորում է. «Ժամանակ մի’ կորցրու, կարդա’»
17:23
Քաղաքապետարանը հորդորում է. «Ժամանակ մի’ կորցրու, կարդա’»
Քաղաքապետարանը հորդորում է. «Ժամանակ մի’ կորցրու, կարդա’»
«Երեւան- 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը եւ իր կողմից հրատարակվող «Ուրախ գնացք» մանկական եւ «Իմ մոլորակը» պատանեկան ամսագրերը հայտարարում են «Ժամանակ մի' կորցրու, կարդա'» նշանաբանով Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթը: Այն տեղի կունենա 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար: Ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթը կանցկացվի երկու տարիքային խմբերի երեխաների միջեւ' 7-9 եւ 10-12: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, չափազանց պատվաբեր է, որ Երեւանին է վստահվել նմանատիպ տիտղոս: «Այդ իսկ պատճառով Երեւանի քաղաքապետարանը կանցկացնի բազմաբովանդակ միջոցառումների յուրահատուկ շղթա»,- ասաց նա:

«Էդիթ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը հավաստիացրեց, որ նման միջոցառումներ անց են կացվում եվրոպական մի շարք երկրներում, Ռուսաստանում եւ այլուր: «Հատկապես' Գերմանիայում, որը համարվում է աշխարհի ամենաընթերցող երկրներից մեկը, այն անցկացվում է ամեն տարի եւ կազմակերպվում է Կառավարության աջակցությամբ: Ընթերցանության մրցույթին մասնակցում են այդ երկրի շուրջ 600 հազար միջին դասարանների աշակերտներ»,- նշեց Մ. Կարապետյանը' հավելելով, որ մրցույթն ունենալու է երկու ուղղվածություն' պոեզիա եւ արձակ,եւ ընթանալու է 3 փուլով' ընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ:

Նա նաեւ նշեց, որ մրցույթի օրերին զուգահեռ' կազմակերպվելու են «Էդիթ Պրինտ» հրատարակչության գրքերի ցուցահանդեսներ, հանդիպումներ մանկագիրների, դասագրքերի եւ այլ հեղինակների հետ, կլոր սեղաններ եւ այլն:

Անդրադառնալով մրցույթի մասնակցության կանոններին' Մ. Կարապետյանը նշեց, որ «Էդիթ Պրինտ»-ի կողմից առաջարկվում են 5 տեսակի գրափնջեր փոքր եւ 4 տեսակի գրափնջեր մեծ տարիքային խմբերի համար: «Մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնող երեխաները պետք է ամառվա ընթացքում կարդան որեւէ գրափնջի բոլոր ստեղծագործությունները: Այնուհետեւ, աշակերտը պետք է ինքնուրույն գրի ընդամենը մեկ ստեղծագործության վերաբերյալ իր տպավորությունը: Այդ ամենը դառնում է աշակերտի մասնակցության հայտը»,- նշեց նա' ավելացնելով, որ այն դեպքում, երբ մասնակիցն անցնի կիսաեզրափակիչ փուլ, պետք է պատմի իր ընտրած ստեղծագործության սյուժեից, այնուհետեւ մրցույթի մարզային հանձնախմբի կողմից նրան տրվելու են ստեղծագործությանը վերաբերող, ինչպես նաեւ աշխարհաճանաչողական բնույթի հարցեր, մասնակիցը պետք է անգիր իմանա եւ կարդա չափածո 3 ստեղծագործություն բանաստեղծությունների ցանկից:

Նրա հավաստմամբ' եթե ամեն ինչ հաջող անցնի, ապա մրցույթը կհայտնվի եզրափակիչ փուլում, որը կանցկացվի Երեւանում 2012թ. փետրվարի 19-ին: Եզրափակիչ փուլի անցկացման պայմանները կհայտարարվեն լրացուցիչ, այս փուլում յուրաքանչյուր տարիքային խմբից նախատեսվում է 3 մրցանակային տեղ, սակայն բոլոր հաղթողները կստանան արժեքավոր նվերներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպելու եւ անաչառ գնահատելու համար «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ստեղծել է հանձնախումբ, որի կազմում ընդգրկվել են հանրապետության լավագույն մանկավարժները, մանկագիրներն ու դասագրքերի հեղինակները:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659817/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 805 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0