Հինգշաբթի, 28.03.2024, 19:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 6 » Քաղաքապետը Չարենցին չի սիրում (տեսանյութ)
14:32
Քաղաքապետը Չարենցին չի սիրում (տեսանյութ)
 Ե. Չարենցի տուն-թանգարան
Վերջերս հանդիպելով Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստովանել է, թե սիրում է Նարեկացի, Քուչակ, Չարենց եւ Սեւակ: Լավագույն բանաստեղծություններից մեկն էլ երկրի նախագահը համարում է Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին»: Ի տարբերություն ՀՀ նախագահի, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, Չարենցին չի սիրում: Այլապես, նրա թողությամբ ու կարգադրությամբ չէին հատվի 2012-ին գրքի մայրաքաղաք հայտարարված Երեւանում գտնվող Ե. Չարենցի տուն-թանգարանի հարեւանությամբ հիմնադրված պուրակի բոլոր ծառերը: Երեկ, մեր այցելության պահին, բեռնատար ավտոմեքենան տանում էր հատված ծառերը: Մնացել էր միայն Չարենցի ծննդավայրից բերված եղեւնին, որը 2005-ին մի խումբ մտավորականներ տնկել էին Կարսից բերված հող ու ջրով: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը «Առավոտին» հայտնեց, որ առավոտյան իրեն է մոտեցել մի երիտասարդ, իբր կարծիք հարցնելու, թե չարենցյան եղեւնի՞ն ուր տեղափոխեն: «Ո՞ւր պիտի տեղափոխենք եղեւնին, հո թանգարանի պատշգամբում չե՞նք տնկելու, չէ՞ որ Չարենցը գերեզման չունի, սեփականություն չունի, տուն չունի»,- ասում է Հակոբյանը: Տնօրենի հավաստմամբ, երկու օր առաջ էլ քաղաքապետ Կարեն Կարապետյանն է շրջել տարածքում ու չի էլ բախել իրենց թանգարանի դուռը: Չարենցի արվեստի երկրպագուներից մեկն էլ տիկին Հակոբյանին ասել է, թե Չարենցի հանդեպ 37 թիվը դեռ շարունակվում է: Հատված ծառերի տեղում, Լ. Հակոբյանի տվյալներով, ավտոմայրուղի է լինելու, որը, ըստ իր հայթայթած նախագծի, տառացիորեն անցնելու է թանգարանի մուտքի մոտով: Ի դեպ, թանգարանի տնօրենը գրություն է ուղարկել քաղաքապետարան եւ պատասխան չի ստացել: Լ. Հակոբյանը վիրավորված է. 2012-ը հոբելյանական է Չարենցի համար. լրանում է նրա ծննդյան 115-ամյակը, մահվան 75-րդ տարելիցը եւ գրական գործունեության 100-ամյակը: Փաստորեն, հոբելյանն ոտք ենք դնում գերեզման չունեցող բանաստեղծի հանդեպ կոպիտ ոտնձգություններով:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96488/view





Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 734 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կարեն Կարապետյան, Ե. Չարենցի տուն-թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0