Ուրբաթ, 19.04.2024, 06:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » «Քահանայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում»
22:23
«Քահանայի խոսքերն իրականությանը չեն համապատասխանում»
Արմեն
Նախօրեին «Հետքը» տպագրել էր Օձունի հոգևոր հովիվի պատասխանը՝ կապված «Չենք լռելու» նախաձեռնության բարձրաձայնած մտահոգությունների հետ: Սակայն այդ պատասխանի կապակցությամբ «Չենք լռելու»-ն հայտնում է, որ «Օձունի քահանայի խոսքերը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը»:

«Չենք լռելու» նախաձեռնության խմբագրություն ուղարկած նամակում մասնավորապես ասվում է. «Օձունի վանքը փլուզման եզրին է, ինչի մասին 22.07.2011թ. հայտարարել է Մայր աթոռի մամուլի խոսնակ Վահրամ Մելիքյանը:

Ինչ վերաբերում է Հաղպատին, ապա սլայդշոուի լուսանկարում պատկերված ջուրը ամենևին էլ «մեծ գավթի երթիկից  ջրահեռացման փոսիկում թափված ջուր» չէ, ինչպես ներկայացնում է Օձունի հոգևոր հովիվը, այլ հոսում է վանքի գմբեթից: Այդ հարցի մասին «Չենք լռելու»-ի անդամները խոսակցություն են ունեցել նաև Հաղպատավանքի քահանայի հետ, որը հաստատել է գմբեթից ջրի հոսելու հանգամանքը և մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ:

«Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և, հայկական լինելով, գտնվում է Վրաստանի տարածքում»,- հայտարարում է Օձունի քահանան՝ առանց նշելու, թե կոնկրետ որ եկեղեցու մասին է խոսքը: Մինչդեռ, բոլոր լուսանկարները կատարվել են մեր նախաձեռնության անդամների կողմից բացառապես Հայաստանի տարածքում:

«Չենք լռելու»-ն քահանայի կողմից անտերության մատնված մեր սրբավայրերի բարձրաձայնմանն ուղղված այս ստահոդ արշավը համարում է տարօրինակ ու վնասակար: Ավելորդ չենք համարում նշել, որ դա չի բխում մեր երկրի պատմության ու եկեղեցու շահերից:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3699/

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 686 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձե, Օձուն, Տեր Վրթանես քհն. Բաղալյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0