Ուրբաթ, 26.04.2024, 03:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » «Քարերի սիմֆոնիան» դրամաշորթ «դիրիժորի» զոհ (տեսանյութ)
02:27
«Քարերի սիմֆոնիան» դրամաշորթ «դիրիժորի» զոհ (տեսանյութ)
Հայաստանը
Ի՞նչ կզգա մարդը, երբ սեփական տուն մտնելու համար տան անդամները ստիպեն գումար վճարել: Այդպես հայ զբոսաշրջիկներից, ովքեր մոտեցել են Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանին, ոմն Հրանտ Համբարձումյան փորձել է մուտքի գումար գանձել` պատճառաբանելով, որ ոչ մի պետական տարածք էլ չկա, սա իր հանգստյան գոտին է: Կամ` առաջարկել է այլընտրանքային տարբերակ. «Ուտելիքդ թող ստեղ, նոր մտի»` պատճառաբանությամբ, որ «եթե սնունդով ես մտնում, ուրեմն հանգստանալու ես գնում, իսկ սա իմ հանգստյան գոտին է»:

Այս մասին ահազանգում են բնապահպաները:

Ինչպես երևում է նրանց ուղարկած տեսանյութում, իրենց իրավունքներին տեղյակ զբոսաշրջիկները հրաժարվում են վճարել՝ պնդելով, որ պետական ճանապարհով գնում են տեսնելու պետական հուշարձանը: Հաջողվո՞ւմ է արդյոք անօրինական դրամաշորթությամբ զբաղվող անհատ «ձեռներեցին», ի վերջո, կանգնեցնել նրանց, չի պարզվում, սակայն, կատարվածն արդեն մտահոգության առիթ է:

Նշենք, որ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ընդգրկված է պետական պահպանության հուշարձանների ցանկում:

Փորձելով պատասխաններ գտնել կատարվածին, զանգահարեցինք Բնապահպանության նախարարություն, որի ենթակայության տակ էլ գտնվում է «Քարերի սիմֆոնիա»-ն:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը խնդրին տեղյակ էր և առանց հապաղելու «Aysor»-ին շտապեց հայտնել, որ այդ մարդը նախարարության լիազորը չէ և նախարարությունն էլ վերջինիս վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող:

Ինչ վերաբերում է Բնության պետական թանգարանում հաշվառված լինելուն, ապա Պեպանյանը պատասխանեց, որ ցուցակում միայն գրանցված է, սակայն. «Դեռ աշխատանքներ տարված չեն, պետք է այնտեղ ռեժիմ հաստատվի, հսկող լինի, սահմանները հստակեցվեն, այդ աշխատանքներ դեռ արված չեն և տարածքը մեր հսկողության տակ չէ»:

Պեպանյանի խոսքով` այնտեղ պետական վերահսկողություն սահմանելու համար բնության հուշարձանը պետք է անձնագիր ունենա, ինչը չունի` գումարի պատճառով:

Նորից վերահաստատելով, որ նախարարությունը այդ տարածքի հետ կապ չունի, և դեռ ավելին, որակելով այն որպես «անկապ տեղ», մեր զրուցակիցը խորհուրդ տվեց պարզապես դիմել ոստիկաններին` իր խոսքով, այդ արգելողներին այնտեղից «հավաքել, տանելու համար»:

Սակայն, զրույցի ընթացքում գրեթե պարզ դարձավ, որ «Քարերի սիմֆոնիայի» ինքնահռչակ «սահմանապահը» բոլորովին էլ ինքնագործունեությամբ չի զբաղվում:

Ա. Պեպանյանը նշեց, որ այդ մարդը տարածքը գուցե հսկում է վարձակալության սկզբունքով: «Դիմեք Գառնու գյուղապետարան»,-ասաց նա` հավելելով, որ, թերևս, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնության գալով է այդ վարձավճարը սահմանվել. «ես տեղյակ եմ էլի»,-վստահեցրեց նախարարության աշխատակիցը:

Հետևելով Պեպանյանի խորհրդին, փորձեցինք կապնվել Գառնու գյուղապետարան: Միակ բջջային հեռախոսահամարի տերը, որն անհայտ է` գյուղապետն է, թե գյուղապետարանի որևէ աշխատակից, համառորեն չպատասխանեց: Թերևս բարձրացած աղմուկին չարձագանքելու կամ էլ արձակուրդում լինելու պատճառով:

Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/22/garni-tourists/





Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1051 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Քարերի սիմֆոնիա», Գառնի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0