Հինգշաբթի, 18.04.2024, 07:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » Քննարկվել է հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպման հարցը
03:43
Քննարկվել է հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպման հարցը
Աշոտ Քոչարյան, Ֆադի Աբուդ
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է այդ երկրի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունի` զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի նախագահների վերջին երկու տարիների փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Նշվել է, որ անհրաժեշտ է  օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ  փոխշահավետ համագործակցությունը՝ մասնավորապես զբոսաշրջության ոլորտում  խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորության հարցը:   Ուրվագծվել է կողմերի անմիջական մասնակցության և աշխատանքների համակարգման մեխանիզմը:

Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացման հետ առնչվող հարցերում:  Բարձր գնահատելով երկկողմ  քաղաքական և մշակութային հարաբերությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրպանդմանն ու խորացմանը:


Աղբյուր` http://www.panorama.am/am/culture/2013/02/12/lebanon/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 764 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիբանան, Ֆադի Աբուդ, Աշոտ Քոչարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 2
0  
2 Prince   (29.07.2013 18:51) [Նյութ]
Areitlcs like this just make me want to visit your website even more.

0  
1 Kim   (27.07.2013 03:51) [Նյութ]
Th'tas going to make things a lot easier from here on out.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0