Հինգշաբթի, 28.03.2024, 19:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » Քուրդ կուսակցապետը խոստացել է հայազգի Արամ Տիգրանի ցանկությունը կատարել եւ նրա դին վերաթաղել Դիարբեքիրում
12:49
Քուրդ կուսակցապետը խոստացել է հայազգի Արամ Տիգրանի ցանկությունը կատարել եւ նրա դին վերաթաղել Դիարբեքիրում
 Արամ Տիգրան
Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիթաշն իր ելույթում հարգել է հայազգի երաժիշտ Արամ Տիգրանի հիշատակը՝ շեշտելով, որ իրենք Արամ Տիգրանի երազանքը կատարելու են։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Դեմիրթաշն ասել է, թե թուրքական իշխանություններն Արամ Տիգրանի ազգային ինքնության պատճառով արգելեցին նրա դին ամփոփել Դիարբեքիրում։ «Մենք Արամին խոսք ենք տվել։ Նրան այս հողերում ենք վերաթաղելու»,-ասել է քուրդ կուսակցապետը։

Ավելի ուշ Դիարբեքիրում Արամ Տիգրանի մահվան 2-րդ տարելիցը հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ է նշվել։  Դիարբեքիրի քաղաքապետարանի, Արամ Տիգրանի անվան կոնսերվատորիայի եւ Տիգրիս-Եփրատ մշակույթային միության կազմակերպած հուշ երեկոյին մասնակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ղեկավարները, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլոք։

Հիշեցնենք, որ 1934-ի հունվարի 15-ին Սիրիայի Քամիշլո քաղաքում ծնված Արամ Տիգրանը 20 տարեկանից իրեն նվիրել է երաժշտությանը՝ երգելով հայերեն, քրդերեն, թուրքերեն, արաբերեն, հունարեն եւ ասորերեն։  Արամ Տիգրանը մի շարք հայկական ժողովրդական երգեր է թարգմանել ու երգել քրդերեն, եւ հակառակը։

Արամ Տիգրանի երազանքը՝ թաղվել Դիարբեքիրում, չկատարվեց, քանի որ թուրքական իշխանությունները թույլ չտվեցին հայազգի երաժիշտին թաղել Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում։  Այնուամենայնիվ, Դիարբեքիրի հայկական գերեզմանոցում կատարվեց Արամ Տիգրանի խորհրդանշական թաղումը, իսկ արդեն նրա համար փորված գերեզմանի հողը Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր հետ տեղափոխել է Բրյուսել, որտեղ թաղվել է հայտնի հայազգի երաժիշտը։


Աղբյուր`http://news.am/arm/news/70618.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 633 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Դիարբեքիր, Արամ Տիգրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0