Ուրբաթ, 26.04.2024, 06:46
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Ռ. Նահապետյան. «Երիտասարդությունն է, որ կարող է ինչ-որ բան փոխել»
12:34
Ռ. Նահապետյան. «Երիտասարդությունն է, որ կարող է ինչ-որ բան փոխել»
Սիրահարների այգի
«Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ծրագրի շրջանակներում այսօր Երեւանի Սիրահարների այգում մեկնարկեց լուսանկարների ցուցահանդես: Ծրագիրն իրականացնում է «Ինտեգրում» երիտասարդական հասարակական կազմակերպությունը' Նիդեռլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձեւափոխումների ծրագրի եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ երեք տասնյակ հայ երիտասարդների' ավելի քան քառասուն աշխատանքներ: Ցուցահանդեսը բաց կլինի հինգ օր շարունակ:

«Ես չեմ կարող գնահատել, թե ինչ վիճակ է տիրում մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության առումով, թեեւ միջազգային մի շարք կազմակերպություններ բարձրաձայնում են Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ինչ-ինչ խնդիրների մասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ինտեգրում» հկ նախագահ Ռուզաննա Նահապետյանը' նշելով, որ ներկայացված լուսանկարներում շոշափվում են տանիք ունենալու, առողջ ապրելակերպի եւ այլ իրավունքներ:

Նրա համոզմամբ' հենց երիտասարդությունն է, որ կարող է ինչ-որ բան փոխել, ուստի իրենց նպատակն է համախմբել երիտասարդներին: Հայ երիտասարդները, ըստ հկ նախագահի, պակաս նախաձեռնող են: «Ինձ միշտ ոգեւորում է իտալացի երիտասարդության օրինակը. նրանք ցանկացած պահի կարող են ինչ-որ բան փոխել: Մեզ մոտ երիտասարդների շրջանում փոքր-ինչ անտարբերություն եւս կա. այդ անտարբերությունը ձգտում ենք կոտրել»,- նշեց Ռ. Նահապետյանը' նկատելով, որ հաճախ այդ անտարբերությունը փորձում են բացատրել սոցիալական վատ վիճակով, սակայն դա համոզիչ չէ. մեր երիտասարդները շատ ավելի լավ վիճակում են, քան ուրիշները:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659765/

Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 743 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սիրահարների այգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0