Հինգշաբթի, 25.04.2024, 11:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Ռաբիսը կհասնի մի կետի, որից հետո կտրուկ կնվազի. Կոմպոզիտոր Արամ Սաթյան
16:46
Ռաբիսը կհասնի մի կետի, որից հետո կտրուկ կնվազի. Կոմպոզիտոր Արամ Սաթյան
Արամ Սաթյան
Արվեստի տեղը այժմ գրավված է ռաբիսային երեւույթներով եւ այդ առումով վիճակը անհուսալի է: Այս մասին այսօր` հունիսի 21-ին` երաժշտության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Վահան Արծրունին:

Ասուլիսի մյուս բանախոս` կոմպոզիտոր Արամ Սաթյանն էլ նշեց, որ ներկայումս ռաբիսի անկում է նկատվում: Նրա կանխատեսմամբ` ռաբիսը կհասնի մի կետի, որից հետո կտրուկ կնվազի: Կոմպոզիտորը կարծում է, որ մեր արվեստը շատ բարձր մակարդակի վրա է, բայց արտասահմանում հայտնվելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ:

Վահան Արծրունիի խոսքով, արվեստի, մասնավորապես, երաժշտության ոլորտում առկա խնդիրների լուծմանը պետք է ձեռնամուխ լինի մշակույթի նախարարությունը` վեկտոր պետք է ստեղծի, որը պետք է աշխատի արվեստագետի համար: «Հասել ենք նրանք, որ օպերայի հրապարակում սիմֆոնիկ նվագախումբ է կանգնած ու ռաբիս երաժշտություն է հնչում, իսկ հանրապետության առաջին դեմքերը նստած են եւ հրճվանքից ու հաճույքից բացի ուրիշ բան չկա դեմքներին»,- ասաց Վահան Արծրունին:

Երկու բանախոսներն էլ նշեցին, որ այսօր լրատվամիջոցներում, մասնավորապես` հեռուստատեսություններում չկա երաժշտական խմբագիր (բացի «Շողակաթից»), ով երաժշտության հետ փոքր-ինչ կապ կունենա, կհասկանա երաժշտությունից  եւ պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերի:


Աղբյուր`http://news.am/arm/news/64037.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 721 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0