Ուրբաթ, 26.04.2024, 02:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » ՌԴ մշակույթի նոր փոխնախարար կարող է դառնալ «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը. ԶԼՄ
01:58
ՌԴ մշակույթի նոր փոխնախարար կարող է դառնալ «Սիստեմա» ԲՖԿ-ի փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը. ԶԼՄ
Սերգեյ Մնդոյանց
ՌԴ մշակույթի նոր փոխնախարար կարող է նշանակվել «Սիստեմա» ԲՖԿ-ի գործադիր փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցը, ով կորպորացիայում պատասխանատու է պետական մարմինների հետ փոխգործակցության համար, ուրբաթ գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՌԴ մշակույթի նախարարության և «Սիստեմա» ԲՖԿ-ի աղբյուրներին:

«Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության մասին» կառավարության նոր որոշման համաձայն՝ ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեևի տեղակալների թիվն ավելացել է՝ հասնելով հինգի, իսկ դեպարտամենտների թիվը հասել է 11-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Որոշումը հրապարակվել է հուլիսի 28-ին կառավարության կայքում: Այս պահին, գերատեսչության պաշտոնական կայքի համաձայն, նախարարն ունի չորս տեղակալ՝ Անդրեյ Բուսիգինը, Պավել Խորոշիլովը, Կոնստանտին Չերեպեննիկովն ու Եկատերինա Չուկովսկայան: Կա ինը դեպարտամենտ:

«Մնդոյանցը լավ ճանաչում է Մշակույթի նախարարին, ավելի վաղ նա գլխավորել է 2004 թ.-ին ստեղծված «Ռուս-ֆրանսիական երկխոսություն» ասոցիացիան, երբ Ավդեևը զբաղեցնում էր Ֆրանսիայում  ՌԴ դեսպանի պաշտոնը: Այժմ Մնդոյանցը զբաղեցնում է «Սիստեմա» ԲՖԿ-ի GR-ի գծով (government relations, պետական մարմինների հետ փոխգործակցություն) փոխնախագահի պաշտոնը», - գրում է թերթը:

Սերգեյ Մնդոյանցը ծնվել է 1961 թ.-ի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում: Նա մոսկվաբնակ հայտնի ճարտարապետ Աշոտ Մնդոյանցի որդին է: Մնդոյանցը 1982 թ.-ին ավարտել է ՄՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետը, 1986-1990 թթ.-ին աշխատել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ինստիտուտում, 1990-1993 թթ.-ին զբաղեցրել է Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արկադի Վոլսկու խորհրդականի պաշտոնը, այնուհետև գլխավորել է Ռուսաստանում պարլամենտարիզմի զարգացման հիմնադրամը:

Մնդոյանցը զբաղեցրել է նաև «Հայրենիքը համայն Ռուսաստանն է» ընտրական դաշինքի շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնը, եղել է արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության, Ռուսական հասարակական-քաղաքական կենտրոնի վարչության և մի շարք այլ ոչ կուսակցական կազմակերպությունների անդամ:-


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/sng1/20110729/42498143.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 588 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերգեյ Մնդոյանց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0