Ուրբաթ, 19.04.2024, 19:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Ռոման Բալայանը գտնում է, որ հայկական կինոյին որակյալ կատակերգություն է պակասում
14:21
Ռոման Բալայանը գտնում է, որ հայկական կինոյին որակյալ կատակերգություն է պակասում
Ռոման Բալայան
Հայտնի կինոռեժիսոր Ռոման Բալայանը գտնում է, որ ժամանակակից հայկական կինոյին պակասում են որակյալ կատակերգությունները: Ինչպես նա նշեց PanARMENIAN.Net   թղթակցի հետ զրույցում, հայերը ուրախ մարդիկ են և հումորիկ ֆիլմերի կարիք կա Հայաստանում: Ռեժիսորը գտնում է, որ հայ կինոարտադրողները շատ են տարված Հայոց ցեղասպանության թեմաներով ժապավեն նկարելու մոլուցքով:

Ռոման Բալայանը գտնվում է Երևանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74374/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 617 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռոման Բալայան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0