Երեքշաբթի, 23.04.2024, 10:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Ռոման Բալայանը պահապան հրեշտակի մասին ֆիլմի նոր սցենար է գրում
14:40
Ռոման Բալայանը պահապան հրեշտակի մասին ֆիլմի նոր սցենար է գրում
Ռոման Բալայան
ագրողներին պատմեց, որ այժմ աշխատում է ֆիլմի նոր սցենարի վրա, որի առանցքային կերպարներից մեկը պահապան հրեշտակն է։

«Արդեն կես տարի ես սցենարով եմ զբաղվում, որը հորինել եմ 90-ական թվականին, բայց սցենարը դեռ ինչ-որ չի ստացվում։ Այժմ երկրորդ տարբերակն է գրվում, որը պատրաստ կլինի հուլիսի վերջին, բայց ես նախազգուշացում ունեմ, որ ես այն չեմ նկարահանելու»,- չորեքշաբթի Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, ով կյանքից հիասթափվելով՝ որոշում է կամրջից նետվելով ինքնասպան լինել։ Հենց այդ պահին նրան օգնության է հասնում պահապան հրեշտակը։
 
Ըստ Բալայանի՝ սկզբում ֆիլմը կոչվել է «Պահապան հրեշտակ», սակայն Լյուք Բեսոնի «Հրեշտակ-Ա» կինոնկարի էկրան դուրս գալուց հետո անհրաժեշտ է լինում փոխել սցենարը, որպեսզի չլինի սյուժեների նմանություն։

Ռեժիսորը խոստովանեց, որ կինոմատոգրաֆի հանդեպ իր հիմանակն հետաքրքրությունն ավարտվել է հեռավոր 1987թ.-ին։ «Ես հինգ ֆիլմ ունեմ, որոնք քիչ թե շատ հաջողված եմ համարում, և բոլոր այդ ֆիլմերը նկարահանել եմ մինչև 1987թ.-ը (բացի «Պարզ գիշեր» կինոնկարից), քանի որ մինչ այդ ինչպես ինձ է թվում պատշաճ ֆիլմեր եմ նկարահանել»,- ասաց նա։

Ռեժիսորը նշեց, որ բոլոր այդ ֆիլմերը ստեղծվել են այն տարիներին, երբ նրան քիչ է հետաքրքրել իր աշխատանքների վերաբերյալ կինոքննադատների կարծիքը, և նա հնարավորություն է ունեցել ազատ ստեղծագործելու։

 «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային ութերորդ կինոփառատոնի շրջանակներում (հուլիսի 10-17-ը) տեղի կունենա կինոռեժիսորի 70-ամյա հոբելյանի տոնակատարությունը։
 

Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110713/42490378.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 656 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռոման Բալայան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Grady   (04.08.2012 10:29) [Նյութ]
I read your post and wsiehd I'd written it

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0