Ուրբաթ, 09.12.2022, 20:11
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Ռուս լրագրող. «Ոսկե ծիրանում» ամեն ինչ ընկերական է ու մտերմիկ
16:50
Ռուս լրագրող. «Ոսկե ծիրանում» ամեն ինչ ընկերական է ու մտերմիկ
Զինաիդա Կուրբատովա
«Ինձ ամենաշատը «Ոսկե ծիրան»-ում դուր եկավ այն, որ փառատոնում ոչինչ պաշտոնական չի արվում` թե´ ուղղակի և թե´ փոխաբերական իմաստով: Այստեղ ամեն ինչ ընկերական ու մտերմիկ է»,- Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ փառատոնի մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում իր կարծիքը հայտնեց նկարիչ-ձևավորող, «Ռոսսիա» հեռուստաընկերության լրագրող Զինաիդա Կուրբատովան:

Կուրբատովայի խոսքերով` ««Ոսկե ծիրանը» մի փառատոն է, որտեղ կարևորը մրցանակները չեն, այլ կարևորն այն է, որ երիտասարդները և հասարակությունը ծանոթանա կինոարվեստի, նոր ամբողջ աշխարհում ճանաչում ձեռքբերած ֆիլմերի հետ»:

Անդրադառնալով հայ կինոարվեստին` լրագրողն առանձնացրեց ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Նա հայտնեց, որ արդեն հասցրել է լինել ռեժիսորի տուն-թանգարանում և լիարժեք հիացմունք է ապրել:

«Փարաջանովը մի երևույթ է, որին էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում չես հանդիպի, այն ինչ ստեղծել է նա, ոչ ոք չի ստեղծել, նա ազդել է մի ողջ դարաշրջանի վրա և դեռ չբացահայտված ռեժիսոր է, որին պետք է ճանաչեն ամբոջ աշխարհում»,- ընդգծեց Զ. Կուրբատովան:

 
Աղբյուր`http://haynews.am/2011/07/golden-apricote-2/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան, Զինաիդա Կուրբատովա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0