Երեքշաբթի, 23.04.2024, 21:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 23 » Ռ. Նահապետովը Հոլիվուդում կնկարահանի «Գինի խտուտիկներից» ֆիլմը
10:01
Ռ. Նահապետովը Հոլիվուդում կնկարահանի «Գինի խտուտիկներից» ֆիլմը
Ռոդիոն Նահապետով
Ռուսաստանցի ռեժիսոր Ռոդիոն Նահապետովը, որը 1989թ.-ից աշխատում է Հոլիվուդում, Ռեյ Բրեդբերիի «Գինի խտուտիկներից» ինքնակենսագրական պատմության հիման վրա ֆիլմ կնկարահանի:

Նահապետովի խոսքերով, երբ ինքը սկսել էր սովորել Կինոյի համառուսական պետական ինստիտուտում, շատ արտասահմանյան գրքեր Սովետական Ռուսաստանում արգելքի տակ էին, չնայած դրան ինքը որոշեց նկարահանել կարճամետրաժ «Գինի խտուտիկներից» ֆիլմը, քանի որ այդ պատմությունն իրենից ներկայացնում էր այն մանկությունը, որին ինքը չի արժանացել:

Նշենք, որ Ռ. Նահապետովը մոր հիվանդության պատճառով մեծացել է մանկատանը:

Ռեյ Բրեդբերին և Ռ. Նահապետովին կապում է անձնական ընկերությունը, իսկ Բրեդբերին Նահապետովի այդ մտադրությունը համարել է լավագույն նվերը իր ծննդյան առիթով, որը օգոստոսի 22-ին դառնում է 91 տարեկան:

Նշենք, որ Ռ. Նահապետովը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որոնց թվում ռուսական «Մահացու ուժ-2», «Ռուսները հրեշտակների քաղաքում» և այլն, իսկ 2004թ.-ին նա նկարահանել է «Իմ մեծ հայկական հարսանիքը» ֆիլմը: Այդ մասին հաղորդում է նյուզռու.քոմ(newsru.com) կայքը:

Ռադիոն Ռաֆայելի Նահապետովը ծնվել է 1944թ.-ի հունվարի 21-ին Պյատիխատկիում, Ուկրաինա` սովետական, ռուսական և ամերիկյան ռեժիսոր, սցենարիստ, 1985թ.-ին`ՌԽՍՖՀ ժողովրդական արտիստ:

Հայրը` Ռաֆայել Թադևոսի Նահապետովը հայ էր, մայրը` Գալինա Անտոնովնա Պրոկոպենկոն` ուկրաինուհի:
 

Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/22/rodion-nahapetov/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 834 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռոդիոն Նահապետով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0