Շաբաթ, 20.04.2024, 14:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Ս. Կարապետյան. «Վախ եմ ապրում յուրաքանչյուր վերականգնվող հուշարձանի համար»
15:16
Ս. Կարապետյան. «Վախ եմ ապրում յուրաքանչյուր վերականգնվող հուշարձանի համար»
Սամվել Կարապետյան
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը մտահոգ է հուշարձանների վիճակով, եւ հիմնադրամի համար նշանակություն չունի, թե ինչ միջոցներով է իրականացվում հուշարձանի վերականգնումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց այս տեսակետը ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը' նշելով, որ այդ ամենի հետ մեկտեղ ինքը վախ է ապրում յուրաքանչյուր վերականգնվող հուշարձանի համար: «Սկսած խորհրդային տարիներից' հաճախ հուշարձանի վերականգնման հետեւանքով վնասվում է նրա նախնական հորինվածքը; Այստեղ չափազանց կարեւոր է, թե ինչպես է վերականգնվում հուշարձանը»,- ասաց նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ եկեղեցիները, բացի հուշակոթող լինելուց, նաեւ ապրող իրողություն են, եւ դրանք ծառայեցվում են ժողովրդի կարիքների համար, եւ անշուշտ, որոշակի փոփոխություններ կարող են լինել: «Վեհափառ Հայրապետը որեւէ նոր շենքի կառուցում չի կատարում, եթե այդ նախագիծը չի հաստատվում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի ճարտարապետական խորհրդի կողմից, որոնց շարքերում անվանի ճարտարապետներ են»,- ասաց նա' շեշտելով, որ համաձայնություն է տալիս նաեւ Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալությունը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659282/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 638 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0