Ուրբաթ, 29.03.2024, 14:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Ս.Պասկևիչյան. «Հայ երգարվեստը համահայկական ցավ է, որը պետք է բուժել»
15:14
Ս.Պասկևիչյան. «Հայ երգարվեստը համահայկական ցավ է, որը պետք է բուժել»
Սասուն Պասկևիչյան
Հայ երգարվեստը համահայկական ցավ է, որը պետք է բուժել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց երգահան Սասուն Պասկևիչյանը՝ հավելելով, որ իրեն հայ համարող ոչ մի արվեստագետ չի կարող անտարբեր մնալ հայ երգարվեստի այժմյան իրավիճակի նկատմամբ, ինչպես ցանկացած մարդ, երբ որևէ ցավ ունի: Ըստ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանի՝ երաժշտությունն այն լեզուն է, որն անմիջականորեն ազդում է մարդու հոգեբանության վրա և կարող է ինչպես բուժել, այնպես էլ հոգեխոցել սիրտը, միտքը և ճաշակը: Ուստի հոգեբանը նույնպես գտնում է, որ հասարակությանը պետք է ներկայացնել ազգային մտածողությունը ձևավորող, ինքնազգացողությունը բարելավող երաժշտություն, որը պետք է մինչ հանրությանը ներկայացնելը մշակեն մասնագետները:

«Այսօր բոլորն են հասկանում այն իրավիճակը, որը ստեղծվել է հայկական երգարվեստում, բոլորը գիտեն, որ փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն քչերն են ասում՝ ինչ փոփոխություններ և ինչպես իրականացնել այդ փոփոխությունները»,- նշում է երգահանը՝ ընդգծելով, որ պետք է առաջարկել ինչպես փոխել ստեղծված իրավիճակը: Ս.Պասկևիչյանն առաջարկում է ստեղծել գեղարվեստական հանձնաժողով, որը բաղկացած կլինի երաժիշտներից, երգերի խոսքերի հեղինակներից, որոնք ցանակացած երգ կդիտարկեն որպես մեկ ամբողջություն և կհետևեն, որպեսզի երգի խոսքերը համապատասխանեն երաժշտությանը և հակառակը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24217.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 646 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0