Հինգշաբթի, 28.03.2024, 14:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Ս. Պետերբուրգի հայ համայնքը հյուրընկալեց «Մրակած» երգչախմբին
00:29
Ս. Պետերբուրգի հայ համայնքը հյուրընկալեց «Մրակած» երգչախմբին
 Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական Կապելայի համերգասրահ
Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական Կապելայի համերգասրահում նախօրեին տեղի ունեցավ «Երգող աշխարհ» երգչախմբային արվեստի 9 - րդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակումը: Երգարվեստի միջազգային տոնին մասնակցեցին Ռուսաստանի տարբեր քաղաքների եւ աշխարհի քսանչորս երկրների երգչախմբային արվեստի եւ վոկալ համույթների 40 պրոֆեսիոնալ եւ սիրողական խմբեր: Փառատոնի օրերին նրանք հանդես եկան համերգներով,հանդիպումներ ունեցան տեղի կոմպոզիտորների եւ վոկալ արվեստի ճանաչված գործիչների հետ: Փառատոնի փակման պաշտոնական արարողությունից հետո սկսվեց գալա- համերգը, որին մասնակցեցին բարձր պարգեւների արժանացած բոլոր խմբերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից,

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի «Մրակած» պետական կամերային երգչախումբն արժանացավ նաեւ փառատոնի մասնակցի դիպլոմի: Հիշեցնենք, որ արցախցիները փառատոնի շրջանակներում անցկացված մրցույթի «Երգչախմբային վոկալ արվեստ» անվանակարգում նվաճել էին առաջին տեղը:

Նույն օրը երեկոյան «Մրակած» երգչախումբը հյուրընկալվեց տեղի հայ համանքի մշակութային կենտրոնում, որտեղ երգիչները հանդիպում ունեցան համայնքի անդամների հետ:

Հայ արտիստներին ողջունեց եւ փառատոնի բարձր պարգեւի աժանանալու կապակցությամբ շնորհավորեց Սանկտ Պետերբուրգի եւ հյուսիս-արեւմտյան տարածաշրջանի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. աբեղա Նշան Պետրոսյանը: Ապա շնորհակալական խոսքով հանդես եկավ Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Հասմիկ Միքայելյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660390/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 617 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Մրակած» երգչախումբ, Սանկտ Պետերբուրգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0