Ուրբաթ, 26.04.2024, 18:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Ս. Թանկյան. «Իմ հայացքների համար շատերն ինձանից երես են թեքել» (տեսանյութ)
12:52
Ս. Թանկյան. «Իմ հայացքների համար շատերն ինձանից երես են թեքել» (տեսանյութ)
 Սերժ Թանկյան
«Կանաչաստան» ՀԿ-ն' «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համատեղ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, օգոստոսի 15-ին կազմակերպել էր աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանի եւ քաղաքացիական հասարակության հանդիպումը «Մոսկվայի տանը»: Հանդիպմանը մասնակցում էին ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, ուսանողներ եւ երգչի երկրպագուները, որի ընթացքում Սերժ Թանկյանը խոսեց հանրությանը հուզող բազմաթիվ խնդիրների մասին, ինչպես նաեւ հանդիպումը եզակի առիթ էր լրատվամիջոցների համար երաժշտին հանդիպելու եւ նրան հարցեր ուղղելու:

Նախքան հանդիպման բուն ընթացին անդրադառնալը, Սերժ Թանկյանը ներկաների հետ կիսվեց իր տպավորություններով նախօրեին տեղի ունեցած համերգի մասին: «Համերգն իսկապես ապշեցուցիչ էր, ես նոր օր տեսա, նոր Հայաստան: Երախտապարտ եմ նաեւ հանրապետության նախագահին եւ վարչապետին ինձ հետ հանդիպելու եւ զրուցելու համար: Համերգից առաջ նախագահի հետ ունեցած զրույցը շատ անկեղծ էր, դրական, շնորհակալ եմ, որ նա լսեց ինձ»,- պատմեց երաժիշտը' ավելացնելով, որ իր նախորդ հանդիպման ժամանակ մարդկանց դեմքերին նկատել էր հուսալքություն, ինչը, կարծես, պակասել է հիմա, քանի որ, ըստ նրա, դա ավելի վատ է, քան աղքատությունը:

Սերժ Թանկյանը, լինելով պահանջված երգիչ, երգահան, ունի նաեւ հստակ ընդգծված քաղաքացիական դիրքորոշում' համաշխարհային մի շարք խնդիրների վերաբերյալ: Ելնելով իր սոցիալական կարգավիճակից ' Թանկյանը դրսեւորում է քաղաքացիական ակտիվություն' բարձրաձայնելով այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են' Հայոց ցեղասպանության ճանաչումը, բնության պահպանությունը, սոցիալական անարդարությունը, կենդանիների շահերի պաշտպանությունը, կաշառակերությունը:

«Իմ հայացքների, տեսակետների համար շատերն ինձանից երես են թեքել ԱՄՆ-ում, բավականին ռիսկային է արվեստագետի համար սեփական կարծիքն արտահայտելը, բայց չէ՞ որ երբեմն երեւույթները պետք է ներկայացնել այնպես, ինչպես կա»,-պարզաբանեց Սերժ Թանկյանը' հավելելով, որ ինքը ոչ միայն կարող է բարձրաձայնել, այլեւ տպագիր տարբերակով ներկայացնել իր խոհերը: Նա խոստովանեց, որ շատ է կարդում Հայաստանի մասին, որպեսզի ավելի շատ բան կարողանա իմանալ, սովորում է ճանաչել Հայաստանը, որովհետեւ միայն դա իրեն եւ իր համախոհներին հնարավորություն կտա ինչ որ բան դեպի լավը փոխելու:

Լրագրողներից մեկի հարցին թե նա արդյոք երբեւէ «Sistem of a down» ռոք խմբի հետ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում, հատկապես, երբ այն Բաքվում է տեղի ունենալու, Սերժ Թանկյանը պատասխանեց.»Անկեղծ ասած' ես «Եվրատեսիլ»-ի մասին մի լրագրողից եմ իմացել 2008-ին: Երբ նա ինձ նույն հարցը տվեց, ես ասացի' չգիտեմ, քանի որ գաղափար անգամ չունեի, թե դա ինչ մրցույթ է: Լրագրողը ներկայացրել էր, որ ես մասնակցելու եմ, եւ այտեղից էլ սկսեցին այս խոսակցությունները, ընդհուպ մինչեւ թուրքական կառավարություն քննարկվել է այս հարցը»,- մանրամասնեց Սերժ Թանկյանը' կարծիք հայտնելով, որ այդ մրցույթի որակը չի համապատասխանում իրենց խմբին: Բացի այդ, խմբին մոտ վեց տարի չի հաջողվում վերամիավորվել եւ միասին հանդես գալ, այս տարվա երեւանյան համերգին եւս միասին ներկայանալու փորձեր եղել են, բայց չի հաջողվել: Երաժիշտը պատմեց նաեւ այն մասին, թե ինչպես է ընտրել երաժիշտի ուղին:

«Մենք դժվարին ժամանակներում էինք ապրում, ես էլ,հայրս էլ ստիպված էինք աշխատել, նա նույնպես երաժիշտ էր, բայց նրան չէր հաջողվել զբաղվել երաժշտությամբ: Այդ պատճառով հենց հայրս ինձ ուժ տվեց հավատալու, որ կարող եմ երաժիշտ դառնալ' անկախ բոլոր դժվարություններից ու ցածր եկամուտից: Երաժշտությունն իմ կիրքն է»,- նշեց Թանկյանը, ով, ի դեպ, հանդիման ընթացքում փոքր-ինչ վատառողջ էր, սակայն դա նրան բոլորովին չխանգարեց պատասխանելու ներկաների հարցերին եւ անգամ' կատակելու:

Ուշագրավ էր, որ հայերեն արված հարցադրումներին Թանկյանը փորձում էր հայերեն էլ պատասխանել, ինչը իսկապես մեծ ոգեւորություն առաջացրեց ներկաների մոտ: Ներկաներից մեկը նրան անգամ «մշակությաին հեղափոխություն իրականացնողի» անվանում տվեց: Երգիչն այն հարցին, թե ինչո՞ւ այլ հանրահայտ հայեր չեն միանում նրա գաղափարներին ու չեն բարձրաձայնում որոշ խնդիրների մասին, պատասխանեց. «Յուրաքանչյուր երիտասարդի մեջ է Հայաստանի ապագան, եւ իրականում կարեւր չէ, թե ինչ է մտածում այս կամ այն հայտնի անձը, կարեւոր է, թե ի՞նչ ես մտածում դու եւ ի՞նչ ես անում քո երկրի համար»,-հավելեց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661160/





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 751 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0