Չորեքշաբթի, 08.05.2024, 19:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը արդեն դիտել է 5000 այցելու
00:32
«Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը արդեն դիտել է 5000 այցելու
 Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Սալվադոր Դալին և սյուրռեալիստները» ցուցահանդեսը 20 օրվա ընթացքում դիտել է 5000 այցելու, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

ՀԱՊ-ի աշխատակիցների դիտարկմամբ հետաքրքրություն է ցուցաբերվում ոչ միայն հայ հասարակության լայն շերտերի, այլև զբոսաշրջիկների կողմից: Ցուցահանդեսի այցելուների շարքում առանձնակի մեծ թիվ են կազմում երիտասարդները:

Ցուցահանդեսը բացվել է հուլիսի 7-ին և իր մեջ ներառում է Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Ջորջո դե Կիրիկոյի շուրջ 160 գրաֆիկական աշխատանք:

Բացի դրանից, ներկայացված են նաև աբստրակցիոնիզմի հիմնադիր Վասիլի Կանդինսկու գրաֆիկական թերթերը (քսիլոգրաֆիա)` Արժիլե պատկերասրահի (ԱՄՆ, ք. Լոս Անջելես) տնօրեն Քրիստին Արժիլեի հավաքածուից: Ցուցահանդեսին ներկայացված են նաև հայ նկարիչների ստեղծագործություններ, ովքեր կրել են սյուրռեալիզմի ազդեցությունը կամ հարել են այդ ուղղությանը` Ե. Քոչար, Հ. Հակոբյան, Լ. Թութունջյան, Գ. Խաչատրյան, Ս. Փարաջանով և այլք:

Արժիլեների ընտանիքին պատկանում է Սալվադոր Դալիի օֆորտների ամենամեծ հավաքածուն, որոնցից 120 օֆորտներ ցուցադրվում են Երևանում, այդ թվում` «Մալդորորի երգերը», «Դիցաբանություն», «Ֆաուստ», «Հիպպի» և այլ շարքեր:

Աշխատանքների մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում: Արժիլեի խոսքերով իր ընտանեկան հավաքածուից Երևան են բերվել միայն 1/4-ը:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 15-ը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75390/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 842 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի ազգային պատկերասրահ, Սալվադոր Դալի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0