Շաբաթ, 27.04.2024, 03:59
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 17 » Սամվել Կարապետյան. «Պարգև սրբազանը պետք է ավելի ուշիմ լիներ»
13:31
Սամվել Կարապետյան. «Պարգև սրբազանը պետք է ավելի ուշիմ լիներ»
Սամվել Կարապետյան
Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը երեկ հայտարարել էր, թե Գանձասարի պարսպի երեսպատված մասը քանդվելու է։

Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց հուշարձանագետ, հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանի հետ։

«Այո՛, ճի՛շտ է, պարսպի երեսպատված մասը պետք է քանդել»,- ասաց Ս.Կարապետյանը՝ նշելով, որ պարսպի՝ 10 տարի առաջ կատարված նորոգումն էլ է եղել անորակ։ «Վարպետներին որ մնա, կասեն՝ լավ է, բայց նրանք պետք է սովորեն ավելի խնամքով աշխատել ու վերականգնել 700-800 տարվա պարսպի ձևը։

Այն հարցին, թե արդյոք պարիսպն իրենից պատմական ինչ-որ արժե՞ք է ներկայացնում, հուշարձանագետը պատասխանեց, որ նախկինում «նորոգված» պարսպի որոշ հատվածներ կորցրել են իրենց արժեքը։

Վերջինս դրական գնահատեց բարերար Լևոն Հայրապետյանի՝ Գանձասարի համար որևէ բան անելու պատրաստակամությունը՝ նշելով, որ նրա մղումները դրական, բարի էին։ «Պետք է շնորհակալություն հայտնել նրան։ Հարցն այն է, որ տրամադրված միջոցները սխալ ուղղորդվեցին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ «գործը նախաձեռնող Պարգև սրբազանը պետք է ավելի ուշիմ լիներ ու գործեր անպայման գիտխորհրդի որոշման համաձայն»

«Չգիտեմ, գուցե դրամ ծախսելու տեղ է կամ պարզապես պատմական հուշարձանների նկատմամբ ակնածանքն է պակասել»,- ավելացրեց Ս.Կարապետյանը։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26824.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 886 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սամվել Կարապետյան, Գանձասար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0