Երեքշաբթի, 16.04.2024, 12:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Սամվել Սևադա. «Մոնոտոն լուսանկարիչը կարող է ձանձրալի լինել»
20:14
Սամվել Սևադա. «Մոնոտոն լուսանկարիչը կարող է ձանձրալի լինել»
Սամվել Սևադա
Օրերս «Մոսկվայի տանը» բացվել է գեղանկարիչ Սամվել Սևադայի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված է շուրջ 120 լուսանկար, որոնք հեղինակվել են 7-8 տարիների ընթացքում: Սամվել Սևադան ունի բնություն պատկերող բաթմաթիվ լուսանկարներ, սակայն այս անգամ չի ցանկացել դրանք ընդգրկել ցուցահանդեսում. «Բնությունն ինքնին կատարյալ է: «Անկատարը մենք ենք, և մեր մեջ պետք է գտնենք հետաքրքիրը», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սևադան:

Այն հարցին, թե ինչպես է նա ընտրում իր կերպարներին, հեղինակը պատասխանեց, որ միանգամից է զգում §գտածոն¦, քանի որ նա մասնագիտությամբ գեղանկարիչ է և զգում է, որ մարդու մեջ ասելիք կա:

Լուսանկարները բաժանված են մի քանի ժանրի` դիմանկաների, քաղաքային տեսարանների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզիցիաների: Աշխատանքներն արվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Ռուսաստանում և Արևմտյան Հայաստանում: Սևադայի աշխատանքներում պատկերված են բազմաթիվ հայտնի մարդիկ` Խորեն Աբրահամյանը, Վլադիմիր Մսրյանը, Հրանտ Մաթևոսյանը, ժամանակակից հայ դերասաններ և երգիչներ: Կան նաև հզոր անհատականությամբ և խարակտերով առանձնացող կերպարներ հասարակ մարդկանց խավից: Նրանք նայում են տեսախցիկին, կամ չեն նկատում այն, ժպտում են, տխրում, հուզվում և բոլոր դեպքերում էլ ընդգծված է նրանց ներաշխարհն ու խոհափիլիսոփայությունը ցուցադրելու հմտությունը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73736/

Կատեգորիա: Լուսանկարչություն | Դիտումներ: 696 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0