Շաբաթ, 27.04.2024, 04:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացերեն թարգմանությամբ ժողովածուն է ներկայացվել Թբիլիսիում
13:46
Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացերեն թարգմանությամբ ժողովածուն է ներկայացվել Թբիլիսիում
Սայաթ-Նովա
Սայաթ-Նովայի բանաստեղծությունների վրացերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսն է տեղի ունեցել Թբիլիսիի Ազգային գրադարանում, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։

Թարգմանությունն իրականացրել է հայտնի բանաստեղծ և գրող Գիվի Շահնազարը (Գիգուշ Շահնազարյան)։ Ժողովածուում ընդգրկվել են հանճարեղ բանաստեղծի մոտ 40 բանաստեղծություններ, որոնց մի մասն անհայտ է վրացի ընթերցողին։

Իր շնորհավորական ուղերձում Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակությամբ նշեց, որ մտավորականության այսքան լայն լսարանի հետաքրքրությունն առաջացրած այս շնորհանդեսը ևս մեկ անգամ ապացուցեց հայ-վրացական բարեկամական բազմամյա կապերի կայունությունը, հաստատեց  Վրաստանի իրապես պատմական հանդուրժողականությունը, ինչը համաշխարհային ժամանակակից արժեքների հիմքերից մեկն է։

Գիրքը լույս է տեսել Հայաստանի մշակույթի նախարարության և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի աջակցությամբ։

Հայ լեգենդար բանաստեղծ և երգիչ, աշուղ Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է 1712 թվականին Թբիլիսիում։ Սայաթ-Նովան գրել է իր բանաստեղծություններն ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն և թուրքերեն լեզուներով։

Սայաթ-Նովայի գրական ժառանգությունում կենտրոնական տեղ է զբաղեցրել սիրային լիրիկան։ Այն մեծ դեր է խաղացել հայկական չափածո խոսքի պոետիկայի զարգացման հարցում։

Սայաթ-Նովայի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Վալերի Բրյուսովը, Միխայիլ Լոզինսկին, Արսենի Տարկովսկին, Սերգեյ Շերվինսկին, Կոնստանտին Լիպստերովը, Յուրի Վերխովսկին և ուրիշներ։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110802/42499250.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 1228 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սայաթ-Նովա, Վրաստան, Թբիլիսի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0