Հինգշաբթի, 25.04.2024, 15:03
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » Սբ. Կարապետ եկեղեցի. անձնագիր, որը վաղուց «անվավեր է»
20:01
Սբ. Կարապետ եկեղեցի. անձնագիր, որը վաղուց «անվավեր է»
Սբ. Կարապետ եկեղեցի
Օրերս հաղորդագրություն էր տարածվել, թե Սյունիքի մարզի Տոլորսի ջրամբարում կիսախորտակված 16-րդ դարի Սբ. Կարապետ եկեղեցին շարունակում է անպաշտպան մնալ: Իրենց խիստ մտահոգությունն էին հայտնում հատկապես գյուղաբնակները, որոնց կարծիքով գյուղի վատ բերքատվությունն անմիջական կապ ունի խեղդվող եկեղեցու հետ, իբրև «Աստված է պատժում»:

«Aysor»-ը, փորձելով հետաքրքրվել, թե արդյո՞ք պատասխանատու մարմիններից որևէ մեկը ծանոթ է խնդրին և եկեղեցին փրկելու քայլեր երբևէ ձեռնարկվել են, թե ոչ: Պարզեց, որ այն գրեթե մոռացության է մատնված: Մեզ հետ զրույցում Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը նման եկեղեցու գոյությունը, նույնիսկ կասկածելի համարեց, ասելով, որ եթե այն ժամանակին չի ուսումնասիրվել, չափագրվել, հետևաբար որևէ պետական ցուցակներում ընգրկված չի էլ կարող լինել:

Այդ հարցին ավելի մանրամասն պատասխան ստանալու հույսով փորձեցինք դիմել նաև Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիային, որի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է խնդրին և եկեղեցուն: Հուշարձանն անձնագրավորված է, բայց կործանման շեմին է. «Հուշարձանների վերականգնման վարչությունում է միայն գրանցված, հատուկ պահպանման գոտիների ցուցակներում, բայց մենք այդ կարգավիճակի 25 հազար հուշարձան ունենք, ինչի մասին է խոսքը»: Նման վանքերից նա մատնանշեց Քաջարանի Սբ. Հակոբ եկեղեցին, որը հանքի են վերածում և պայթեցնում. «Պետք է հասկանան, որ մեր երկրի գլխավոր ռեսուրսը պատմամշակության հարստությունն է, մենք չունենք նավթ, գազ: Եթե դա էլ այսպես կործանենք, շուտով ոչինչ չենք ունենա»,-նշեց Ստեփան Նալբանդյանը:

Իսկ ուշադրությունից դուրս մնալու և հիմնահատակ կործանվելու գլխավոր պատճառը պետական հոգածության պակասն է, ինչը Նալբանդյանի վստահեցմամբ, ոչ թե ցանկության բացակայությունից է, այլ բյուժեի սակավությունից: Նա շեշտեց, թե «ծիծաղելի» գումար է հատկացվում հուշարձանների պահպանությանն այն դեպքում, երբ Ադրբեջանը, զուրկ լինելով մշակութային ժառանգությունից, այդ նպատակով միլիոնավոր դոլլարներ է ծախսում: Սակայն, այս խնդիրների կողքին, նույն Մշակույթի նախարարությունը պարբերաբար շքեղ համերգներ և այլ միջոցառումներ է կազմակերպում, Նալբանդյանը համաձայնեց, ասելով, որ «ուրիշ բաների փող ունեն, հուշարձանների չունեն»:

«Aysor»-ի զրուցակիցը նշեց, որ իրենց ասոցիացիան հոգատար է բոլոր հուշարձանների նկատմամբ, բայց կարող է միայն բարձրաձայնել, բողոքել և վերականգնման նախագծեր առաջարկել, որովհետև ֆինանսական միջոցներ չունենալով, չի կարող շոշափելի քայլեր ձեռնարկել:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/16/tolors/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սբ. Կարապետ եկեղեցի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0