Կիրակի, 06.07.2025, 05:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Սբ Կարապետը մնում է ջրի տակ. արձագանքում են նախարարությունից
18:17
Սբ Կարապետը մնում է ջրի տակ. արձագանքում են նախարարությունից
 Սբ. Կարապետ եկեղեցի
Տոլորսի ջրամբարում գնվող Սբ. Կարապետ եկեղեցու հարցում Հայաստանի որևէ պատկան մարմին պատասխանատու չէ, քանի որ եկեղեցին այնտեղ թողնելու որոշումը կայացվել է Խորհրդային միության ժամանակ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը:

Նրա մեկնաբանմամբ, երբ 1960-ական թվականներին կառուցվում էր Տոլորսի ջրամբարը,  ստեղծվեց փորձագիտական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին հանրապետության լավագույն գիտնականները` Բաբկեն Առաքելյանը, Ստեփան Եսայանը, Նորուս Հասրաթյանը և այլք: Նրանք տեղում ուսումնասիրել են  հուշարձաններն ու եկել եզրակացության, որ «այդ կառույցն իրենից լուրջ ճարտարապետական արժեք չի ներկայացնում, քանի որ պատկանում է 17-18 -րդ դարերին ու նպատակահարմար չեն գտել եկեղեցին տեղափոխել»: Հետո կառուցվել է ջրամբարն, ու եկեղեցին մնացել է ջրամբարի մեջ:

Հակոբ Սիմոնյանի կարծիքով` հանձնաժողովը լավ չի աշխատել, քանի որ բացի եկեղեցուց, Տոլորսի ջրամբարի շրջակայքում գտնվել են շատ ավելի արժեքավոր ու վաղ շրջանի պատմամշակութային արժեքներ` դամբարանադաշտ, բնակատեղի, որն անձամբ է ուսումնասիրել դեռևս 1981թ·-ին:

«Այդտեղ կան վաղ բրոնզեդարից սկսած մինչև վաղ հելլենիստական ժամանակաշրջանի նյութեր, ու այդ բնակատեղիի մասին հանձնաժողովը նույնիսկ չի էլ հիշտակել: Ցավոք, ինձ համար` որպես մշակութաբան ու բոլոր բնագավառների գիտակ, կարող եմ ասել, որ այդ բնակատեղին ավելի արժեքավոր է, քան եկեղեցին: Բայց եկեղեցին չի կարելի թողնել, այն նույնպես մեծ արժեք է»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրավիճակից ելք չկա՞, բանախոսը պատասխանեց. «Հարցն այն է, որ մեր պատմամշակութային վիթխարի ժառանգությունն այնպիսի մեծ հոգածության կարիք ունի, որը պետք է լիներ առաջնահերթության կարգով: Օրինակ` արդեն իսկ վկայագրված պատմամշակութային արժեքների քանակը 26 հազար է, որ պատկերացում կազմեք թվի մասին, ստացվում է` 1 քառակուսի կիլոմետրի վրա գտնվում է 1 հուշարձան, սա համաշխարհային մասշտաբով բերում է մեզ առաջին տեղը: Հայաստանն այսօր շատ քիչ միջոցներ է տրամադրում` մոտ 230 միլիոն դրամ, որը դոլարի վերածելիս, լավագույն դեպքում, կլինի մոտ 1 միլիոն դոլար: Իսկ Վրաստանում պետական բյուջեով 9 միլիոն դոլար է հատկացվում հուշարձանների պահպանության համար»,- ասաց նա:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/04/chirch-water/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 677 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սբ. Կարապետ եկեղեցի, Տոլորսի ջրամբար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
Երկ Երք Չր Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0