Ուրբաթ, 26.04.2024, 22:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Սցենարիստը Հայաստանից, ֆինանսավորումը՝ Թուրքիայից
21:52
Սցենարիստը Հայաստանից, ֆինանսավորումը՝ Թուրքիայից
 «Մի կյանք ու սեր»
Հարություն Գրիգորյանը ֆիլմի սցենար է գրել եւ նրան հովանավորելու ցանկությամբ են հանդես եկել Թուրքիայում: Հեղինակն իր սցենարը վերնագրել է՝ «Մի կյանք ու սեր», հիմքում Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ստեղծագործությունն է:

Հարություն Գրիգորյանը, ով նախկինում եղել է գործարար եւ, իր իսկ հավաստմամբ, հանդես է եկել մի շարք ֆիլմեր էկրան բարձրացնելու հովանավորչությամբ, սեփական սցենարը էկրանային գործ դարձնելու խնդիր ուներ: Սցենարում հայ-թուրքական հարաբերությունները ջերմ են, երկու ազգերն ապրում են կողք կողքի՝ սիրով ու համերաշխությամբ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը սցենարը տեսել է, հավանել, բայց սցենարիստի գործի հետ «խաղացել». «Ասացին՝ այս հերոսին այսպես արա, այն հերոսին՝ այնպես, ես էլ մտածեցի, եթե այդպես է, թող իրենք չնկարեն»: Հ. Գրիգորյանը Թուրքիայի հովանավորին գտել է ընկերոջ միջոցով, կապ է հաստատել էլեկտրոնային նամակով, ներկայացրել է սցենարը եւ հավանության արժանացել: Հովանավորի անունը մեր զրուցակիցը դեռեւս չի ցանկանում ասել, միայն նշում է՝ Թուրքիայում հզոր դիրք ունեցող անձնավորություն է, «Տաուբեր» ընկերության բաժնետերերից: Եթե ֆինանսավորումն արագ ստացվի, Թուրքիայում շուտով կսկսեն նկարահանումները: «Ֆիլմը պետք է անպայման այնտեղ նկարահանվի, ես կմնամ եւ մի ամսում թուրք ռեժիսորի հետ իմ սցենարը ռեժիսորական սցենար կդարձնենք»,- ասում է նա:

Սցենարիստը մտածում է՝ հայ լսարանի կողմից իր ֆիլմը միանշանակ չի ընդունվի, կարժանանա քննադատության՝ հայ-թուրքական հարաբերությունները այդպես ներկայացնելու համար, բայց չի վախենում. «Ես իմ կողմից քայլ եմ անում այդ հարաբերությունները մեղմացնելու, թուրքերը վայրենի չեն- ասում է նա,- ես չեմ ասում՝ ցեղասպանություն չի եղել, բայց դա հրեաների պատճառով է եղել»: Նա ցանկանում է խաղալ Հաջի աղայի դերը եւ վստահ է, որ դա ոչ ոք ավելի լավ չի կարող անել: Ֆիլմը էկրան բարձրանալուց հետո Հ. Գրիգորյանը այլ նպատակներ էլ ունի. ուզում է ներկայացնել կինոփառատոների. «Ես 60 տարեկան եմ, եթե ես չկարողանամ դա անել, ո՞վ պետք է անի»: Նա ասում է, որ ֆիլմն ավելի շատ իր համար է նկարում. «Այդպես ես պայքարում եմ իմ մահվան դեմ, ստեղծագործել՝ նշանակում է մահին հաղթել»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/95254/view

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 662 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0