Ուրբաթ, 29.03.2024, 14:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » ՍԴՀԿ-ն բաց նամակով դիմում է ՀՀ Կառավարությանը
14:48
ՍԴՀԿ-ն բաց նամակով դիմում է ՀՀ Կառավարությանը
ՍԴՀԿ
Ս/Թ հուլիսի 21-ին ՍԴՀԿ Կ. Վարչությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որը վերաբերում էր Վանաձորի կենտրոնական հրապարակում իրականացվող` անտրամաբանական, հակաճարտարապետական կցակառույցին:

ՍԴՀԿ Կ.Վ. հայտարարությունից անմիջապես հետո «Գուգարք» հյուրանոցի սեփականատեր Գագիկ Հովսեփյանը և Վանաձորի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հանդես եկան տեղական հեռուստատեսությամբ: Վերջիններս, անտեսելով Վանաձորցիների ակնառու դժգոհությունները, համոզում էին, թե կցակառույցի նախագիծը անցել է համապատասխան փորձաքննության և օրինական է:

Դիմում ենք ՀՀ Կառավարությանը, ճարտարապետների միությանը, հուշարձանների պահպանության պետական կոմիտեին՝ անհապաղ դադարեցնե՛լ կցակառույցի շինարարական աշխատանքները և նշանակել նոր փորձաքննություն:

Պարոնայք իշխանավորներ, եթե ցանկացած երկրում, ցանկացած ճարտարագիտական համալսարանի ուսանող «Գուգարք» հյուրանոցի կցակառույցը որպես դիպլոմային աշխատանք ներկայացներ, ապա կզրկվեր որակավորման դիպլոմից:

Վերոհիշյալ կցակառույցը կոպտորեն խախտում է Վանաձորի հրապարակի կոմպոզիցիան չի համապատասխանում քաղաքաշինության տարրական նորմերին:

Պարոնայք իշխանավորներ։ Սպասում ենք Ձեր համապատասխան եզրահանգմանը:

ՍԴՀԿ Վանաձորի վարչություն

Բաց նամակին միանում են
•«Երևաննախագիծ» ՓԲԸ
• Ճարտարագետ Արամայիս Ասլանյան
• « Տրանսնախագիծ» ՓԲԸ
• Ճարտարագետ Մարտին Ասլանյան
• «Երևաննախագիծ» ՓԲԸ
• Ճարտարապետ Ֆելիքս Զարգարյան
• Ճարտարապետ Ամալյա Ռոստոմյան


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_politics_28360.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 921 | Ավելացրեց: admin | Տեգեր: ՍԴՀԿ, Վանաձոր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0