Չորեքշաբթի, 24.04.2024, 12:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Կյանքի տոն» ցուցահանդեսը
22:00
Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Կյանքի տոն» ցուցահանդեսը
ՆՓԱԿ-ում կբացվի «Կյանքի տոն» ցուցահանդեսը
Սեպտեմբերի սկզբին ՆՓԱԿ-ում կբացվի 1990-ականներին ասպարեզ իջած ամենահետաքրքիր ավանգարդիստներից մեկի՝ Դավիթ Կարեյանի աշխատանքների հետմահու ցուցադրությունը: «Կարելի է ասել, որ հարգանքի տուրք է մատուցվում նրա հիշատակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժնի տնօրեն Սեդա Շեկոյանը:

«Դավիթ Կարեյանը շուրջ 5 տարի ղեկավարել է ՆՓԱԿ-ի կերպարվեստի բաժինը, իր նախագծերն իրականացրել է հենց ՆՓԱԿ-ում: Նա տարեսկզբին դարձավ ավտովթարի զոհ»,- նշեց Շեկոյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսը համակարգողները կլինեն Սոնյա Պալասանյանը, Լենա Հակոբյանը՝ Դավիթի կինը:

«Ցուցահանդեսը շատ մեծ է լինելու: Լինելու են Դավիթի տարբեր շրջանի գործերը՝ և՛ ինստալացիա, և՛ վիդեո, և՛ գեղանկար, լուսանկարներ, արխիվային նյութեր»,- ասաց նա:

Ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 2-ին ու կկրի «Կյանքի տոն» խորագիրը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30476.html
Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 882 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես, ՆՓԱԿ, Դավիթ Կարեյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0