Ուրբաթ, 29.03.2024, 09:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Սեպտեմբերին կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային 5-րդ երաժշտական փառատոնը
16:40
Սեպտեմբերին կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային 5-րդ երաժշտական փառատոնը
 Երևանյան հեռանկարներ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստվում է սեպտեմբերի 9-ին մեկնարկելիք «Երևանյան հեռանկարներ» միջազգային 5-րդ երաժշտական փառատոնին, որը հոբելյանական է լինելու՝ նվիրված Հայաստանի անկախության 20 ու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման 85-ամյակին,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամլո խոսնակ Անահիտ Օրդյանը:

«Շատ տոնական մեկնարկ է լինելու: Փառատոնը տևելու է մեկ ամիս ՝ մինչև հոկտեմբերի 12-ը: Այդ ընթացքում տեղի կունենա շուրջ 10 համերգ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում, կլինեն նաև կամերային համերգներ»,- նշեց նա՝ հավելելով, որ դրսից շատ հեղինակավոր, ճանաչված հյուրեր են ժամանելու Երևան:

«Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն Ալեքսանդր Չաուշյանը (դիրիժոր, Մեծ Բրիտանիա), Էշլի Վոսը (դաշնակահար, Մեծ Բրիտանիա), Փոլ Մայերը (կլարնետիստ, Ֆրանսիա), Ժիլբեր Օդին (ֆագոտիստ, Ֆրանսիա), Վահան Մարտիրոսյանը ( դաշնակահար, Ֆրանսիա), Հենինգ Կրագերուդը (ջութակահար, Նորվեգիա), Դիմուդ Պոտեն (Գերմանիա), Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա)»,- ասաց Անահիտ Օրդյանը:

Ինչ վերաբերում է շրջագայություններին, ապա Ա. Օրդյանը նշեց, որ այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ նվագախումբը գտնվում է արձակուրդում:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30012.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 561 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագա, Երևանյան հեռանկարներ, փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0