Շաբաթ, 27.04.2024, 08:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 1 » Սերգեյ Շակուրով. «…Ամենակարևորը` իմ կյանքի երկորդ կեսն է կապում ինձ Հայաստանի հետ»
15:19
Սերգեյ Շակուրով. «…Ամենակարևորը` իմ կյանքի երկորդ կեսն է կապում ինձ Հայաստանի հետ»
Սերգեյ Շակուրով
Սերգեյ Շակուրովի այցը Հայաստան անկասկած կարելի է իրադարձություն համարել: Շակուրովը ռուս հայտնի դերասաններից է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Սիրում է հաճախ կատակներ անել, չի սիրում այն լրագրողներին, ովքեր փորձում են փորփրել իր անցած ճանապարհը: Ասում է, որ իրեն կարելի է երջանիկ մարդ համարել:

Մեր զրույցն էլ հանրաճանաչ ու կատակասեր Շակուրովի հետ երևանամերձ ակումբներից մեկում էր:

-Պարոն Շակուրով, ասում են` աղջկա սիրտը տանող ճանապարհը հաղթահարել եք բռունցքների գնով…

-Ջահել ժամանակ շատ էի սիրահարվում (ծիծաղում է): Ռուսաստանում ուղղակի չես կարող չսիրահարվել: Բունցքներին, անկեղծ ասած, շատ տեմպ ու ռիթմ չեմ հաղորդել, նախընտրել եմ սիրո մասին խոսել լուռ, առանց կատակի: Աղջիկներն ինձ  առանձնապես չէին մերժում, իսկ այդ ժամանակ ես դեռ սովորական Յոժան էի, որ հաճույքով անցկացրեց ու անմոռաց պահեց իր կյանքի անչափ կարևոր ժամանակահատվածը` մանկությունն ու պատանեկությունը: Երիտասարդության տարիներն էլ, պետք է ասեմ, ինձ համար խոստումնալից էին: Ես արդեն 70 տարեկան եմ ու վայելում եմ` ապրելով նախկին երիտասարդությունս: Ինձ հիմա ծեր չեմ զգում, ճիշտ է, նույն 20 տարեկանը չեմ, բայց դե բիձուկ էլ չեմ: Կարծում եմ` ամեն տարիք իր գրավչությունն ունի:

-Իսկ ամեն տարիքի հետ փոխվե՞լ է Ձեր մտածողությունը:

- Դերասան լինելը դժվար բան է: Մտածողությունն ինձ համար առաջին հերթին փիլիսոփայություն է, գաղափարը գուցե ավելի տանում է դեպի հայրենասիրություն, քաղաքականություն: Բայց ես երբեք այսքան տարիների ընթացքում չեմ փորձել միջամտել, կարծիք հայտնել քաղաքական որոշումների, քննարկումների ժամանակ: Միշտ կամ գրեթե միշտ ինձ համար կարևոր է եղել արվեստը: Ես երևի այն հատուկենտ արվեստագետներից եմ, ովքեր մի ամբողջ կյանք նվիրել են կինոյին ու թատրոնին, բայց չեն հոգնել: Ես, անկեղծ ասած, չեմ հոգնել, որովհետև շատ, շատ-շատ եմ սիրում իմ գործը:

-Պատահե՞լ են դեպքեր, երբ դերընտրության ժամանակ մենամարտել եք ռեժիսորի հետ: Ասենք, Ձեր խաղընկերը կյանքում ձեր իսկական թշնամին է եղել…

- Իրականում շատ բան է պատահել: Ո՞նց կարող ես նման դեպքերից խուսափել: Ընդհանրապես դերասանները մի քիչ կոնֆլիկտային բնավորություն են ունենում, հաճախ գուցե մեծամտանում են: Բայց ինձ ոչինչ չկարողացավ մեծամտացնել, մինչև հիմա էլ, երբ ինչ-որ դեր եմ մարմնավորում, մտածում եմ, որ այն իմ առաջին դերն է, իմ հաջողությունը երևի այս տրամաբանության հետ է կապվում: Շատ հաճախ կոնֆլիկտներ տեղի են ունենում կապված գլխավոր դերերի կամ էլ դերերի կերպարանափոխությունների հետ: Մարդիկ այսօր պատրաստ են ներդրումներ անել, լուրջ ներդրումներ: Արագ-արագ ընտրվում է կազմը, ու արդյունքը լինում է գոհացնող թե՛ ստեղծագործական անձնակազմի համար, թե՛ նրա համար, ով ներդրումներ է կատարել: Դերերի համար հիմա չեմ մենամարտում, այլ պրոդյուսերիների հետ շատ երկար բանակցություններ եմ վարում: Երբ ամեն ինչ մի ձեռքսեղմումով ու եվրոպացու նման ժպտերես հայացքով կյանքի է կոչվում, հիմնականում համաձայնում եմ մասնակցել առաջարկվող նախագծերին: Իսկ թատրոնն իմ կյանքն է, չեմ կարող հրաժարվել նրանից:

-Այսինքն` Դուք առաջնորդվում եք այն տրամաբանությամբ, որ փո՞ղն է որոշում ամեն ինչ:

- Բայց ի՞նչ անել, որ դարը փողի հետ է զուգորդվում: Երբ երիտասարդ էի, հոնորարների մասին չէի էլ մտածում, առաջնայինն ինձ համար այն էր, որ իմ արած գործից, մարմնավորած կերպարից հաճույք ստանամ: Այս գործում կայունությունը զրոյական է, աննշան: Մենք` դերասաններս, բանկի աշխատող չենք, որ առավոտյան գնանք աշխատանքի ու ճիշտ ժամանակին վերադառնանք տուն: Պատահում են դեպքեր, երբ ստիպված ես մի քանի գիշեր անցկացնել նկարահանման հրապարակում:

Համեմատած 60-70-ական թվականների հետ` այսօր արվեստագետները սարսափելի ագահ են դարձել: Չեն վարանում, գնում են այնտեղ, ուր լավ վճարում են: Դա արվեստի նշաձողն իջեցնում է: Ինձ էլ է այս խնդիրը մտահոգում, բայց ես էլ համարյա նույն տրամաբանությամբ եմ առաջնորդվում. այլ տարբերակ չկա: Մյուս կողմից էլ լավ եմ հասկանում գործընկերներիս: Աշխատանքային պայմանները երբեմն անտանելի են դառնում: Դա մշտական ու ծայրահեղ անորոշություն է, դու չգիտես, թե վաղը քեզ հետ ինչ կլինի, արդյոք պրոդյուսերները փող կգտնե՞ն աշխատանքի դիմաց վարձատրելու համար:

-Ասում են` թատերական գործիչները, բովանդակությունը թարմացնելով, հնարավոր են դարձնում ավելի մեծ շահույթը…

- Դա միշտ էլ եղել է: Օրինակ` խորհրդային ժամանակահատվածում կինոնկարահանումները գնացին այն ճանապարհով, որ եկամուտ, շահույթ հետապնդեն: Նկարահանվում ես մի կինոյում, և ավտոսրահի մի շքեղ մեքենան քոնն է: Կարծես ամեն ինչ գայթակղիչ է, բայց բոլորը չէ, որ այն տարիներին կարող էին մեծ էկրան մտնել: Դա միայն ռեժիսորի որոշելու հարցը չէր, թաքնված գործում էին հատուկ ստեղծված հանձնաժողովներ: Ըստ էության, հենց նրանք էին համակարգում կինոյի ու թատրոնի աշխատանքները: Այս ամենը թատրոնում ավելի մեղմ նոտաներով է հնչել: Թատրոնն իր տեսակի մեջ միշտ էլ հատուկ է եղել, այն զբաղեցրել է ամբողջ հոգևոր տեղը: Թատրոնի աշխատավարձը միշտ էլ թշվառ է եղել, նույնիսկ կամաչեմ բարձրաձայն ասել, ցանկալի չէ ուղղակի: Եվ ես չգիտեմ, համոզված չեմ` արդյոք կգա՞ն ժամանակներ, երբ արվեստն իսկապես կգնահատվի:  Ի վերջո, դա դժվար աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեծարել հոլիվուդյան  միջակություններին, բայց անտեսել մեր իրական աստղերին, այն մարդկանց, որոնք իրենց կյանքն արվեստին են նվիրել:

-Այս գործընթացն ինչի՞ կհանգեցնի:

- Չեմ սիրում ապագայի մասին կանխատեսումներ անել կամ գնահատականներ տալ: Դա թող անեն թատրոնի ու կինոյի այն քննադատները, որոնք մինչև հիմա էլ դժգոհում են ներկայացումներից, շատերը մտածում են, որ խորհրդային ժամանակահատվածից մինչև հիմա ոչ մի էական փոփոխություն չի եղել: Պատճառներից մեկը երևի այն է, որ դերասանական կազմը` լավագույնը այդ ժամանակներից ի վեր, մինչև հիմա էլ արդարացնում է իրեն:

-Ասում են` Գուրչենկոն իմպրովիզացիայի մեծ վարպետ էր…

-(Ծիծաղում է): Ինքն իրենով նա արդեն եզակի էր: Օրինակ` կարող էր շատ հանգիստ, մեղմ տոնով ասել. «Ձեր ինքնաթիռի դուռը բաց է, փակե՛ք»: Եվ հետո առանց դադարի կարող էր շարունակել հեղինակային տեքստը: Անշուշտ, թատրոնում հայտնվում են մարդիկ, ովքեր տաղանդավոր են: Նա տաղանդավոր էր: Ես կցանկանայի, որ խոշոր աստղագետներից մեկը երկնքի աստղերից մեկի անունը Լյուդմիլա դներ:

-Հետաքրքիր է` ինչպիսի՞ հանդիսատես է հենց Սերգեյ Շակուրովը:

-Ասել, որ շատ հաճախ եմ գնում կինո կամ թատրոն, չեմ կարող: Եթե գնում էլ եմ, ապա ինչ-որ մեկի խորհրդով, խնդրանքով, հրավերով: Հիմնականում չեմ կարողանում մերժել: Թեև պատահում են դեպքեր, որ խորը հիասթափություն եմ ապրում: Ես չեմ կարող լինել այդ դժոխային խառնաշփոթի մեջ: Կինոյի իմ պրեմիերաներին էլ, պետք է ասեմ, շատ քիչ եմ գնում, հիմնականում խուսափում եմ: Իսկ երբ ներկայացումն ինձ ընդհանրապես դուր չի գալիս,  վեր եմ կենում ու դահլիճից դուրս գալիս: Երևի որոշ մարդիկ ինձնից նեղանում են, բայց ես այն տարիքում չեմ, որ ինձ ապուշի տեղ դնեն:

-Պարոն Շակուրով, չխոսեցինք Հայաստանից, ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան:

-«DED-005» ֆիլմն է ինձ ձեր երկիր բերել: Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է` Ֆրունզիկ Մկրտչյանի եղբոր որդին: Ասեմ, որ հենց սկզբից ֆիլմի սյուժեն ինձ անչափ դուր եկավ: Այս ֆիլմը, ըստ էության, սիրո մասին է, երկու երիտասարդների, ավելի ճիշտ` իմ թոռան, որ տաղանդավոր է և արդեն դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Պապը, այսինքն` ես, օգնում է նրան գտնել իր իսկ երջանկությունը: Թոռը սխալ է գործել, իսկ պապը  նախկին «ֆեեսբեեշնիկ» է և փորձում է հարթել բոլոր սխալները: Չնայած ֆիլմում թոշակի եմ անցնում, արյունս եռում է, ուզում եմ շատ աշխատել: Թոռանս ընկերուհին անհավատարիմ է, իսկ տղան սիրահարված է ու չի նկատում դա: Ես նրան ծանոթացնում եմ մի աղջկա հետ, որը, իմ կարծիքով, պետք է նրան, հենց նրա համար է: Իսկ Վախթանգ Կիկաբիձեն իմ խաղընկերն է` որպես ընկեր: Սա սիրային պատմություն է` մի փոքր դետեկտիվ մասով:

-Լա՞վ են ընթանում նկարահանումները:

-Լավ, իհարկե: Ուղղակի Սևանա լճում, որտեղ օրերս նկարահանումներ էինք անում, շատ շոգ էր: Համարյա չէինք դիմանում: Բախտս բերեց, որ ֆիլմի մյուս տեսարանները նկարահանվում էին Երևանում, հիմնականում փողոցի տեսարաններ չկային, շենքի ներսում էինք նկարահանում. այնտեղ շատ հով էր: Հետո էլ Տաթև գնացինք, մի քանի տեսարաններ էլ այնտեղ էին ծրագրված: Իսկ Կիկաբիձեի արձանի բացմանը ես էլ էի մասնակցում: Դիլիջանը սիրում եմ:

-Լսել եմ, որ Ձեր կյանքի երկրորդ կեսը Ձեզ «բերեց» Հայաստան…

-Այո, ճիշտ եք, կինս հայ է: Ծանոթացանք, սիրահարվեցինք ու ամուսնացանք: Ասեմ, որ շատ հայ ընկերներ ու մտերիմներ ունենք: Ես հայերեն մի քանի արտահայտություն գիտեմ, կինս, իհարկե,  վարժ խոսում ու գրում է: Մենք միմյանց հետ շփվում ենք, բնականաբար, ռուսերենով: Երբ նա երբեմն հայկական հաղորդումներ է նայում, մի քիչ նյարդայնանում եմ, քանի որ հայերեն չեմ հասկանում, իսկ նա մեկ-մեկ քահ-քահ ծիծաղում է: Հաճախ է ինձ ասում. «Մի օր քեզ հայերեն եմ սովորեցնելու»: Ու մինչև հիմա սովորեցնում է: Երևի լավ  աշակերտ չեմ, մի քիչ ծույլ եմ (ծիծաղում է): Ի դեպ, այս տարի հայաստանյան նկարահանումների ժամանակ ինձ ուղեկցում է տղաս, որ առաջին անգամ է Հայաստանում: Ասում է, որ շատ է հավանել Հայաստանը: Երեկոյան, երբ նկարահանումներ չեն լինում, աշխատում ենք հյուրանոցում չլինել, միասին դուրս ենք գալիս, ինչ-որ սրճարան ենք գնում, քայլում ենք փողոցներով: Երևանը հիմա խորհրդային ժամանակների Երևանը չէ, շատ է փոխվել:

-Ասում են` սիրող ամուսին եք, բառեր չեք շռայլում, բայց չարած խոստումը կատարում եք…

-Անակնկալներ, ինչ խոսք, սիրում եմ մատուցել: Կանանց դա դուր է գալիս: Կինս հայի տիպիկ կերպար է. անկեղծ է, նուրբ հոգի ունի, միշտ իմ կողքին է, անչափ ուշադիր: Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ մեզ միավորեց մեծ սերը: Մենք հեշտությամբ կարողացանք միմյանց լրացնել: Դե, ինչպես բոլոր դերասանները, երևի ես էլ մի քիչ խենթություններ ունեմ, բայց նրա համար դա սովորական է: Մի հայացք ընդամենը, ու մենք միմյանց հասկանում ենք:

-Հայերեն չգիտեք, բայց վստահ եմ, որ հայկական խոհանոցին լավ ծանոթ եք…

- Ես չէի կարող հայկական խոհանոցին ծանոթ չլինել: Ձեր խոհանոցում շատ համով ուտեստներ կան: Կինս մեկ-մեկ պատրաստում է: Մի 20 տարի առաջ ավելի շատ էր պատրաստում, բայց վերջին ժամանակներս հիմնականում նախըտրում ենք դրսում` սրճարաններում կամ էլ ռեստորաններում ճաշել: Սիրում եմ հայկական տոլման, այն ինձ շատ է դուր գալիս: Դարչինի նուրբ բույրով թաթախված փախլավան, որ ամեն անգամ ճաշակելիս հիշում եմ Անրի Վերնոյի «Մայրիկ» վավերագրական ֆիլմը: Այն ինձ վրա մեծ ազդեցություն է թողել: Նկարագրություններում ռեժիսորը նուրբ է, կադրերը խոսուն են, էլ չեմ ասում դերասանական կազմի մասին:

-Հետաքրքիր է` ընտանեկան ավանդույթներ, սովորություններ ունե՞ք:

-Ըստ էության, բոլորս ընտանիքում ազատ ենք, յուրաքանչյուրս մեր օբյեկտիվ կարծիքն ունենք, այդպես ավելի հեշտ է համերաշխություն պահպանել ու երջանիկ լինել: Էդպես օրենքով, որևէ ավանդույթ կամ սովորություն չունենք: Երևի ավելի շատ սիրում ենք դրսում լինել, որպես զբոսաշրջիկ շրջել երկրից երկիր: Հիմնականում, իհարկե, ուղևորությունները կապվում են իմ նկարահանումների հետ, բայց երբ ազատ ժամանակ գտնում ենք, սիրում ենք հանգստանալ որևէ երկրում: Իսկ այս տարի դեռ ոչինչ չենք ծրագրել:
 
Հարցազրույցը վարեց
Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ


Աղբյուր`http://ankakh.com/2011/08/136339/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 706 | Ավելացրեց: admin | Տեգեր: հարցազրույց, Սերգեյ Շակուրով | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 nasuha   (19.09.2013 17:46) [Նյութ]
Ես լիովին ցավը. Ես չէի շարժվում է. Ես խախտել նրա հետ, եւ ես սկսեցի ավելի շատ բացասական է կյանքում.
Ես ներգրավվել ավելի բացասական բաներ. Մայրս եկավ քաղաք, եւ նա չէր աջակցում է բոլոր մեր հարաբերություններում.
Ես մի փորձ ստանալ հանգեցնել caster, հետո իմ ընկերը ներկայացնել ինձ այդ մեծ Դոկտոր Raman, որը կօգնի նրան այդ իրավիճակում նույնիսկ ամենավատ, քան իմ սեփական իրավիճակի, ես
հավատը, որ նա կարող է բերել իմ ընկերոջ հետ ինձ, ես էլ սկսեցի անում բոլոր բաները, որ ինձ համար ժամանակ ուղղագրության ձուլման, ես ավելի դրական է.
Անում Spell պրակտիկան եւ այս օգնել ինձ այնքան շատ ավելի դրական
իմ ընկերոջ ու ես պատկերացնում ամենօրյա
որ ես ետ իր տունը.
Երբ ես վերադարձա աշխատանքի սեպտեմբերին նա առաջարկել է ինձ, թե ինչպես եմ պատկերացնում այն, ինչպես նաեւ, դա զարմանալի է, թե ինչպես է ձեր կյանքը կարող է փոխել երկու շաբաթվա ընթացքում, այն զգացել նման հավերժ, բայց դա միայն տեղի է span է մեկ շաբաթ, որը մշտապես մինչեւ այսօր
Ես ուզում եմ ասել, որ, պարզապես կարծում այս Dr եւ հավատք ամեն բան, որ աշխատում է ձեզ համար, եւ եթե դուք պետք է այս Dr ցանկացած տեսակի Spell ցանկանում նրան գցել քեզ էլ նրան ramansolutiontemple@gmail.com է մեծ Դոկտոր, շնորհակալություն Dr Raman.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0