Ուրբաթ, 29.03.2024, 18:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Սերիալներն արտացոլում են երկրի վիճակը, մշակույթի մակարդակը. Ռուբեն Սաքապետոյան
16:02
Սերիալներն արտացոլում են երկրի վիճակը, մշակույթի մակարդակը. Ռուբեն Սաքապետոյան
 Ռուբեն Սաքապետոյան
Ողջունում եմ սերիալների գոյությունը և դեմ եմ այն մեծամիտ արտահայտություններին, թե հայկական սերիալներ չենք նայում: Խոսելով «սերիալային լեզվի մասին»՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը:

Նրա խոսքով՝ այդ արտահայտություններն իր մեջ զայրույթ են արթնացնում, քանի որ սերիալներն արտացոլում են հասարակության վիճակը, ցույց տալիս, թե տվյալ պահին ինչպես է ապրում, մտածում մարդկանց զգալի մասը:

«Սերիալներն արտացոլում են երկրի վիճակը, մշակույթի մակարդակը, պետք է նայել, որ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ շատ դերասաններ ինքնարտահայտվում են սերիալներում, սակայն այլ հարց է, թե ինչպես են դա կատարում, թե ինչ դերասանական խաղ կա:

Որպես օրինակ նա բերեց սերիալներում սխալ, հայերենին օտարահունչ շեշտադրությամբ արտասանվող բառերի մի շարք՝ դինոզավր, տեխնոլոգիա, որոնք արտասանվում են «դինոզավռ, տիխնալոգիա, ինձ մոտ չեմ՝ քո մոտ եմ, նվագում եմ դաշնամուրի վրա»:

Ելքը, ըստ նրա, գրաքննություն մտցնելն է, սակայն, չգիտես ինչու, «բոլորը ուշաթափվում են «գրաքննություն» բառից»:

«Խոսքն այն բանի մասին է, որ անգրագետ մարդը մուտք չունենա հեռուստաեթեր»,- նշեց նա՝ ավելացնելով, որ պետք է ավելի լայն լիազորություններով օժտել Լեզվի պետական տեսչությանը:

«Իսկ հիմա ով ինչ ուզում՝ ասում է, ով ինչ ուզում՝ անում է»,- խոսքը եզրափակեց Ռ. Սաքապետոյանը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30209.html

Կատեգորիա: Հեռուստաեթեր | Դիտումներ: 898 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռուբեն Սաքապետոյան, սերիալ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0