Շաբաթ, 20.04.2024, 03:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Սերիալները բավարարում են հեռուստատեսությունների պատասխանատուներին
14:33
Սերիալները բավարարում են հեռուստատեսությունների պատասխանատուներին
Սերիալներ
Դժվար է խոսել սերիալներից, քանի որ չեմ նայում սերիալներ։ Lավագույն դեպքում սերիալ նայում եմ այն դեպքում, երբ ալիքներն եմ փոխում, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ նշելով, որ եթե դրանք նայող կա, ուրեմն նայողների համար են։

«Կարծում եմ, որ սերիալներն առաջին հերթին բավարարում են հեռուստաընկերությունների ղեկավարների ճաշակը։ Ինքնասպասարկման կամ ինքնաբավարավածության համար են սերիալներ նկարում»,- ասաց Ռ.Բաբայանը՝ նշելով, որ սերիալների դեմ պայքարի մեթոդներ պետք է որոշել։

«Ես կողմնակից չեմ պայքարել բռունցքներով։ Պայքարը պետք է գիտակցված լինի։ Եթե ուզում ենք ունենալ մի հասարակություն, որտեղ բոլոր հարաբերությունները լուծվեն կիրթ եղանակով, ապա պետք է կրթենք այդ հասարակությանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դրա դեմ պայքարը պետք է իրականացնել մշակույթի միջոցով։ Եթե աշխարհը զարգանար մեծամասնության ճաշակով, ապա ըստ թատերական գործչի, արվեստ ընդհանրապես չէր լինի, իսկ մենք կզարգանայինք օխլոկրատիայի ճանապարհով։

«Կարծում եմ, որ հեռուստատեսությունների ղեկավարները կամ չեն հասկանում, թե ինչ ուժեղ զենք է իրենց ձեռքը, կամ պարզապես թքած ունեն, թե ինչ հասարակություն են թողնելու իրենց երեխաներին»,- ասաց Բաբայանը՝ կարևորելով հասարակության ճաշակի ձևավորման վրա հեռուստատեսության ահռելի դերը։

Նրան մտահոգություն է պատճառում այն փաստը, որ հասարակության մի փոքր հատված զուրկ է նրանից, ինչ ուզում է ստանալ հեռուստաստեսությամբ։

«Մենք հաճախ ընկնում ենք ծայրահեղություններրի մեջն ու անտեսում հասարակության այն հատվածը, որ ուզում է դիտել ոչ թե սերիալներ, այլ բարձրարժեք «ապրանք»»։ Այդ մասն ամբողջությամբ անտեսված է»,- խոսքը եզրափակեց Բ.Բաբայանը՝ ընդգծելով, որ դա է պատճառը, որ նրանք այսօր չեն դիտում հայկական հեռուստաալիք։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_27389.html

Կատեգորիա: Հեռուստաեթեր | Դիտումներ: 908 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռուբեն Բաբայան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0