Շաբաթ, 20.04.2024, 00:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Սերժ Ավետիքյանը վերադառնում է Ստամբուլ` նկարահանելու «Շների կղզի» ֆիլմի շարունակությունը (տեսանյութ)
13:59
Սերժ Ավետիքյանը վերադառնում է Ստամբուլ` նկարահանելու «Շների կղզի» ֆիլմի շարունակությունը (տեսանյութ)
Սերժ Ավետիքյան
Երեւանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում երեկ երեկոյան Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի պրեմիերան էր: Ռեժիսորը ֆիլմն անվանել է «Շների պատմությունը»: Հայ հանդիսատեսը դեռեւս անցած տարի հնարավորություն էր ունեցել կրկին կինոփառատոնի օրերին դիտելու Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» անիմացիոն ֆիլմը, որը 2010-ին Կաննի կարճամետրաժ կինոնկարների մրցույթում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:

2010 թվականին ռեժիսորը մեկնել է Ստամբուլ` նկարահանելու ֆիլմի շարունակությունը: Ստամբուլն այսօր եվրոպական մշակութային քաղաք է, եւ դրա հետ մեկտեղ ռեժիսորի ուշադրության կենտրոնում է մնում այն փաստը, որ դեռեւս 1910-ին  հազարավոր շներ են ոչնչացվել` հանուն արեւմտականացման եւ առաջընթացի: Բնակիչները մտորում են այն կապի մասին, որ այսօր ունեն իրենց շրջակայքի փողոցային շների հետ: Քաղաքի եվրոպական կենտրոնից մինչեւ հեռավոր արվարձաններ` տեսակետների այլազանությունը ի ցույց է դնում հասարակության պատկերը` իր զարգացմամբ, հակասություններով եւ դինամիկայով:

«Ես ցանկացա հարյուր տարի հետո վերադառնալ Ստամբուլ եւ նույն հարցին անդրադառնալ, հասկանալ, թե փողոցային շների տրադիցիան ինչ է նշանակում այսօր եվրոպական քաղաքում, ուրբանիզացված 15 միլիոնանոց քաղաքում: Ես երբեք իմ ֆիլմերում աշխատում եմ չդատել, փորձում եմ անել այնպես, որ հանդիսատեսն ինքը եզրակացություն անի, թե այս հարցը ինչ բարդություններ է բերում հասարակության մեջ»,- բաացատրում է Սերժ Ավետիքյանը:

Ֆրանսիական մամուլը այս ֆիլմի մասին գրում էր, որ սա հայկական ցեղասպանության մետաֆոր է: Այնուամենայնիվ, Սերժ Ավետիքյանը դեմ է, որ ինքը որպես ռեժիսոր այդ հարցը ուղղակիորեն դնի: Իրեն չեն հետաքրքում ուղղակի պատասխանները, այլ հետաքրքրում է մարդկանց զգացմունքային դիրքը: «Քայլն արդեն ինքը կինոյի լեզվով բավական է տեղ հասցնելու համար, պետք չէ պարզաբանել այն»,- ասում է նա:

«Ոսկե ծիրանի» փառատոնի թերեւս ամենալավ բարեկամներից մեկը կինոյի ու թատրոնի դերասան է, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր: 1971-ին Սերժ Ավետիքյանը մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցի ուսանողների հետ: Մի քանի տարի անց նա ստեղծել է թատերախումբ եւ մի շարք պիեսներ բեմադրել, միաժամանակ հանդես գալով կինոյում եւ հեռուստատեսությամբ:1988-ին նա հիմնել է սեփական կինոընկերությունը: Որպես ռեժիսոր` նկարահանել է վավերագրական, կարճամետրաժ, միջին մետրաժի ֆիլմեր եւ երեք անիմացիոն ֆիլմ:


Աղբյուր`http://hetq.am/arm/news/2869/





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 784 | Ավելացրեց: admin | Տեգեր: Շների կղզի, Ոսկե ծիրան, Սերժ Ավետիքյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0