Ուրբաթ, 19.04.2024, 10:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգը ուղիղ կհեռարձակվի՞
18:01
Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգը ուղիղ կհեռարձակվի՞
 Սերժ Թանկյան
Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանի մենահամերգի ուղիղ հեռարձակումը դեռ հաստատված չէ։

«Կա ընկերություն, որը զբաղվում է Թանկյանին վերաբերող ցանկացած հրապարակումներով։ Այժմ բանակցություններ են գնում ԱՄՆ-ում նրա հեռարձակման իրավունքերի իրավասու կազմակերպության իրավաբանների հետ։ Մինչև պայմանագիր չստորագրվի, չեմ կարող հաստատել նման տեղեկությունները»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։

Սակայն Մարիամ Մովսիսյանը հաստատեց, որ հեռարձակման դեպքում կլինի ոչ թե օնլայն հեռարձակում, այլ՝ հեռուստատեսային։

Սերժ Թանկյանի օգոստոսի 14-ին կայանալիք երևանյան մենահամերգը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ բացօթյա և անվճար։

Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75590/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 571 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0