Շաբաթ, 20.04.2024, 17:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » Սերժ Թանկյանի համերգը կբացի Dorians ռոք խումբը. Րաֆֆի Նիզիբլյան
18:52
Սերժ Թանկյանի համերգը կբացի Dorians ռոք խումբը. Րաֆֆի Նիզիբլյան
 Սերժ Թանկյան
Օգոստոսի 14-ին տեղի կունենա ամերիկահայ երգահան, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի երաժիշտ Սերժ Թանկյանի բացօթյա անվճար համերգը:

Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց համերգի կազմակերպիչ Deem communication ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը, 1 ժամ 15 րոպե տևող համերգին Սերժ Թանկյանի հետ միասին նույն բեմում ելույթ կունենա Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:

Նրա խոսքով, Սերժ Թանկյանի համերգը կբացի հայաստանյան սիրված ռոք խմբերից մեկը՝ Dorians-ը, որը 30-40 րոպե հանդիսատեսին կներկայացնի իր սիրված երգերը:

«Համերգը թեև վաղուց էր կազմակերպվել, սակայն երբ հայտարարվեց «Թումոյի» բացման մասին (խոսքը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին է), որոշեցինք համագործակցել՝ 1 օրում 2 համերգից խուսափելու նպատակով: Մեր ուժերը համատեղեցինք ու որոշեցինք ստեղծել ուժեղ, մեծ համերգ, որ բոլորը կարողանան մասնակցել և լսել Սերժին»,- հայտնեց Ր.Նիզիբլյանը՝ հավելելով, որ Ս. Թանկյանի երևանյան նախորդ համերգին շատերը տոմս չունենալու պատճառով չէին կարողացել մասնակցել:

«Ակնկալում ենք, որ Սերժ Թանկյանի համերգին կլինի շատ մարդ ու բարձր տրամադրություն»,- նշեց Ր.Նիզիբլյանը:

Սերժ Թանկյանի երևանյան համերգի կազմակերպիչներն են Deem communication ու Fugitive Studios ընկերությունները:

Համերգը կսկսվի ժամը 21:00-ին՝ Հովհաննես Թումանյանի այգում (Հալաբյան 16):


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28649.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 645 | Ավելացրեց: admin | Տեգեր: Րաֆֆի Նիզիբլյան, Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0