Ուրբաթ, 29.03.2024, 18:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Սերժ Թանկյանի տեսաուղերձը` նվիրված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին
18:39
Սերժ Թանկյանի տեսաուղերձը` նվիրված «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին
 Սերժ Թանկյան
Հանրահայտ երգիչ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար հայազգի Սերժ Թանկյանը հանդես է եկել «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործունեությանը նվիրված հասարակական տեսահաղորդագրությամբ:

Հոլովակը Հիմնադրամի գործունեությունը ներկայացնող կադրերի շարք է, որն ուղեկցում է Թանկյանի կոչով` միանալ գրանցված դոնորների շարքին:

«30 վայրկյան: Այս հոլովակի դիտումը կխլի ձեզանից  ընդամենը 30 վայրկյան: Իսկ եթե ես ասեմ ձեզ, որ ընդամենը 30 վայրկյանում դուք կարղ եք օգնել ձեր նման մեկին վերածնվել, ապրել, նորից սիրել, խաղալ, ժպտա՞լ: Համալրելով «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» շարքերը, դուք մի մեծ քայլ եք անում հայ կյանքեր փրկելու համար: Երբ դոնորագրվեք, կդառնաք մեկը այն մեծ ընտանիքից, ովքեր արդեն իսկ կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում: Բայց մեզ դեռ պետք է հենց ձեր օգնությունը: Միայն հայազգի դոնորը կարող է փրկել իր հայրենակցի կյանքը… ընդամենը 30 վայրկյանում»,- ասված է ուղերձում

Մեկնաբանելով հոլովակի թողարկումը, Հիմնադրամի նախագահ Ֆրիդա Ջորդանը իր երախտիքի եւ հպարտության խոսքերն է ուղղել Թանկյանին` մարդասիրական գործին աջակից եւ ջատագով լինելու համար, անվանելով նրան «հայ երիտասարդության համար լավագույն օրինակ»:

«Իր ուրույն եւ անկրկնելի ազդեցիկ ոճով արված այս հիանալի ուղերձի միջոցով Սերժը եւս մեկ անգամ հաստատում է իր նվիրվածությունը Հայաստանին եւ հայ ակտիվ երիտասարդական շարժմանը»՚ , - ասել է Ֆրիդա Ջորդանը:

Սերժ Թանկյանի տեսահաղորդագրությունն առայժմ հասանելի է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի» կայքում (www.abmdr.am), սակայն շուտով կտեղադրվի նաեւ YouTube-ում եւ այլուր:
 

Աղբյուր`http://news.am/arm/news/70453.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 598 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0