Ուրբաթ, 26.04.2024, 01:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Սերժ Թանկյանը Երեւանում է
17:37
Սերժ Թանկյանը Երեւանում է
 Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանն արդեն Երեւանում է: Հիշեցնենք, որ հանրահայտ ռոք երգիչը օգոստոսի 14-ին հանդես կգա համերգային ծրագրով, որով կազդարարի Երեւանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության հանրային կապերի եւ հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը, օգոստոսի 11-14-ը Սերժ Թանկյանն ամբողջությամբ նվիրելու է փորձերին: Մ. Մովսիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ծրագրվում է նաեւ մեկ հանդիպում' այլ ձեւաչափով. երգիչն իր քաղաքացիական նախաձեռնություններին նվիրված մեկ հանդիպում-միջոցառում կունենա:

Նշենք, որ համերգը տեղի կունենա «Թումո» կենտրոնի բակում, որը հնարավորություն ունի ընդունելու 20 հազար հանդիսատեսի: Մուտքն ազատ է լինելու, կազմակերպիչները հատկապես ողջունում են երիտասարդ հանդիսատեսի մասնակցությունը: Ս. Թանկյանը համերգի ընթացքում կկատարի իր վերջին ալբոմից գործեր: Համերգի խմբավարը կլինի Ավստրալիայից հրավիրված Համիշ Մըք Քիշը: Համերգի մեկնարկը կազդարարի հայկական «Դորիանս» ռոք խումբը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660657/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 642 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երևան, Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0