Ուրբաթ, 26.04.2024, 02:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Սերժ Թանկյանը Երեւանում է. համերգ եւ տպավորություններ (տեսանյութ)
13:03
Սերժ Թանկյանը Երեւանում է. համերգ եւ տպավորություններ (տեսանյութ)
 Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը հիացած է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնով, որի բացման արարողությունը Երեւանում կայացել էր օգոստոսի 14-ին։

Կենտրոնի եւ Հայաստան կատարած իր այցի մասին տպավորությունների մասին հայտնի երաժիշտը պատմել է իր պաշտոնական կայքէջում։

«Վերջերս ես այցելել էի «Թումո». դա անհավատալի ոչ առեւտրային հայ-թեք նախագիծ է, որը հայ երիտասարդներին թույլ կտա սովորել անիմացիա, վեբ-դիզայն, կինո եւ այլն։ Նախագծի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հետ շրջայց կատարեցինք շինությունում։ Google-ը խանդով կվերաբերեր շենքի դիզայնին, ես ապշած էի»,- գրել է նա։

Թանկյանը նաեւ պատմել է Լոռի կատարած այցից ստացած տպավորությունների մասին, ուր ինքը հիացել է խիտ անտառների գեղեցկությամբ, գետերով։ Նա նաեւ կոչ է արել դադարեցնել լեռնարդյունաբերական աշխատանքները, որոնցից զգալիորեն կարող է տուժել Թեղուտի անտառը։

Նշենք, որ կենտրոնի բացման արարողությունից հետո Երեւանում կայացել էր Սերժ Թանկյանի անվճար համերգը։


Աղբյուր`http://news.am/arm/news/70979.html





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 631 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թումո, Սերժ Թանկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0