Շաբաթ, 27.04.2024, 00:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Սերժ Թանկյանը ՀՀ նախագահին հույս է հայտնել, որ շուտով Հայաստանում կկայանա SOAD-ի համերգը
17:03
Սերժ Թանկյանը ՀՀ նախագահին հույս է հայտնել, որ շուտով Հայաստանում կկայանա SOAD-ի համերգը
 Սերժ Սարգսյան,Սերժ Թանկյան
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ համայնքում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է նորաստեղծ կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ստեղծարար տեխնոլոգիաների այսպիսի կենտրոնի բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ տեր և տիկին Սիմոնյանների աշխատանքը, ում շնորհիվ հիմնադրվել է կենտրոնը, ոչ միայն շնորհակալության, այլ նաև խրախուսանքի է արժանի, որովհետև բացի իր կիրառական նշանակությունից այն նաև շատ լավ օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր մեծ ջանքերի շնորհիվ կարողացել են հաջողությունների հասնել իրենց ոլորտում և հիմա ժամանակն է, որ իրենց հաջողություններից մի փոքրիկ մասնիկ փորձեն կիսել հայրենիքի հետ:

Թումո կենտրոնում Հանրապետության ղեկավարը հանդիպել է նաև ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Սերժ Թանկյանը խոսել են երգչի ստեղծագործական և հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Երգիչը նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանում կկայանա «System of a Down» խմբի համերգը:

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ և շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75839/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 618 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Թանկյան, Սերժ Սարգսյան, System Of A Down | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Tatyana   (13.12.2013 16:16) [Նյութ]
Thanks for helping me to see things in a dierffent light.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0