Շաբաթ, 27.04.2024, 08:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Սերժ Թանկյանը Երևանում է. Նա այսօր ծանոթացել է ԹՈՒՄՈ-ին (տեսանյութ)
13:49
Սերժ Թանկյանը Երևանում է. Նա այսօր ծանոթացել է ԹՈՒՄՈ-ին (տեսանյութ)
 Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ հայազգի երգիչ, «System of a Down» հանրահայտ խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը Երևանում է: Նա այսօր այցելել է ԹՈՒՄՈ նորաստեղծ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ծանոթացել կենտրոնի գործառույթներին: Ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ԹՈՒՄՈ-ի հանրային կապերի պատասխանատուն, Թանկյանը պտտվել է կենտրոնում ու ծանոթացել այն տեղին, որտեղ պետք է համերգ տա: «Շատ հավանեց», նկատեց կենտրոնի ներկայացուցիչը:

Այս կենտրոնի պաշտոնական բացումը տեղի է ունենալու օգոստոսի 14-ին, որի ժամանակ համերգով հանդես կգան տեղի Դորիանս խումբը և նույն ինքը` Սերժ Թանկյանը:

Կենտրոնի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդական մեծ միջոցառումներ են նախատեսված նաև բացմանը նախորդող 2 օրերին` օգոստոսի 12-ին և 13-ին, երբ Թումոն կհյուրընկալի Ռեինկարնացիա ռեգի խմբին ու DJ BaxStar-ին ԱՄՆ-ից, ինչպես նաև հատուկ 3D պոյեկցիա շենքի վրա աշխարհահռչակ NuFormer-ի կողմից և բացառիկ խաղ հատուկ երիտասարդների համար, որը նույնպես կարտապատկերվի Թումոյի պատին:

Նշենք, որ միջոցառումների մուտքն ազատ է լինելու:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/08/11/tankyan-is-in-yerevan/





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 633 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թումո, Երևան, Սերժ Թանկյան, System Of A Down | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0