Հինգշաբթի, 08.12.2022, 09:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 10 » Սեւակ Գրիգորյան
18:18
Սեւակ Գրիգորյան
 Սեւակ Գրիգորյան
Իտալաբնակ քանդակագործ-նկարիչը ներկայացավ Երեւանում

"Բյուրոկրատ’’ գրախանութում հերթական տպավորիչ ցուցահանդեսն օգոստոսի 8-ին էր: Իր "Մոնոտիպեր”-ն է ներկայացրել Սեւակ Գրիգորյանը: Իտալաբնակ հայ քանդակագործ-նկարչի մասին BRAVO.am-ն արդեն իսկ պատմել է:

Արձակուրդները հայրենիքում անցկացնող Սեւակը, հաշվի առնելով այն փաստը, որ Երեւանում վաղուց իր աշխատանքները չեն ցուցադրվել, հաճելին համատեղել է օգտակարի հետ:):

Ցուցահանդեսի խորագիրը հուշում է, որ աշխատանքները ստեղծելիս Սեւակն օգտագործել է "մոնոտիպային” տեխնիկա: Հենց առաջին հայացքից նկարները որոշակի տրամադրություն են ստեղծում. գորշ ու զուսպ գույներ` ընդգծված վառ կարմիրով եւ դեղինով, թախիծ, ագրեսիա, վախ ու տխրություն` շրջապատված սպիտակ լավատեսությամբ: Տպավորություն է ստեղծվում` նկարներն ինչ-որ գաղտնիք գիտեն:

Ցուցահանդեսին ներկայացված է Սեւակ Գրիգորյանի ստեղծած տարբեր հավաքածուներից 12 նկար: Չորս նկար Հայոց ցեղասպանության թեմայով են: Այս հավաքածուի նկարներն ապագայում մեծ նախագծի մաս են կազմելու, որի շրջանակներում հեղինակը մտադիր է քանդակներ էլ ստեղծել, ինչպես նաեւ այլ հեղինակների աշխատանքներ ներառել: Ի դեպ, 2010 թվականին Հռոմում տեղի է ունեցել Սեւակի` Ցեղասպանության թեմայով "1915” խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են նկարչի գրաֆիկական աշխատանքները:

Մարդու եւ կենդանու միջեւ գոյություն ունեցող անտեսանելի կապը ցույց տվող շարքից նկարներ եւս ներկայացվեցին "Բյուրոկրատ”-ում: "Կենդանիները ագրեսիվ են դառնում հենց մարդու ագրեսիվությունից, եւ դա հակասություն է ստեղծում: Մարդու սխալն այն է, որ նա մտածում է, թե միայն իրեն է տրված իշխելն ու երկիրը կառավարելը: Պետք է ներդաշնակ լինել ու հարգել միմյանց տարածքները”,-ասաց Սեւակ Գրիգորյանը:

"Մոնոտիպեր” խորագրի ներքո ներկայացվեցին նկարչի` սրբերի թեմայով շարքից աշխատանքներ, որոնք, հեղինակի խոսքով, դեռ քիչ են:

Ի դեպ, ցուցահանդեսի ընթացքում հանդիպեցինք նաեւ հաղորդավար Եգոր Գլումովին, ով հրաժարվեց որեւէ կարծիք հայտնել նկարչի աշխատանքների մասին, քանի որ իր խոսքը միգուցե սուբյեկտիվ հնչեր: Պարզվեց` Գոռն ու Սեւակը հարազատ եղբայրներ են:):

"Նախեւառաջ շատ ուրախ եմ, որ մեզ մոտ է եկել: Տարին մի քանի անգամ ենք տեսնում իրար: Կարծում եմ` քանդակագործի համար նա լավ էլ նկարում է:)”,-ասաց Եգոր Գլումովը:

Սեւակն ու Գոռը, նույն ինքը` Եգորը, եւս մեկ հարազատ եղբայր եւ երկու քույր ունեն: Գոռը կատակում է, որ ընտանիքի ամենաանտաղանդն է:): Հավանաբար, Սեւակի տաղանդը եկել է մայրիկից, ով լավ նկարում է, եւ նրա եղբայրներից, ովքեր նկարիչներ են:

Սեւակ Գրիգորյանը մինչեւ սեպտեմբեր Երեւանում է լինելու: Նկարիչ-քանդակագործն այստեղ արվեստանոց ունի եւ փորձում է հաճախ օգտագործել այն, սակայն հարազատներն ու ընկերները ստեղծագործելու շատ ժամանակ չեն թողնում:):

Սեւակը հիշում է, որ իրեն լողի, դաշնամուրի խմբակ չեն տարել: Փոխարենը իր համաձայնությամբ հայրը տարել է Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն: Հետո Սեւակը կրթությունը շարունակել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Սակայն Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին է հասկացել, որ արվեստն իր կոչումն է:):

Հետագայում տեղափոխվելով Իտալիա` Սեւակ Գրիգորյանը շարունակել է ուսումը, ապա աշխատել Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում, հետո` Հռոմում, որտեղ էլ ընդունվել է Մեդալի արվեստի դպրոց: Այժմ էլ Սեւակը ապրում եւ ստեղծագործում է Իտալիայի մայրաքաղաքում, արձակուրդներին էլ հայրենիք է վերադառնում եւ ցուցադրում իտալական կյանքի ներշնչանքով իր ստեղծագործությունները:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի  /Bravo.am/
 

Աղբյուր`http://www.bravo.am/news/%D6%84%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B9-%D5%BD%D5%A5%D6%82%D5%A1%D5%AF-%D5%A3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/
Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 699 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սեւակ Գրիգորյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0