Հինգշաբթի, 18.04.2024, 20:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Շաբաթօրյակ ու համերգ-երեկո ի պաշտպանություն Աֆրիկյանների առանձնատան
17:00
Շաբաթօրյակ ու համերգ-երեկո ի պաշտպանություն Աֆրիկյանների առանձնատան
Աֆրիկյանների առանձնատուն
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնող խումբը վաղն առավոտյան ժ. 11:00-ին Աֆրիկյանների առանձնատանը կազմակերպելու է շաբաթօրյակ, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 31-ին, կազմակերպելու է համերգ-երեկո:

Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը՝ տեղեկացնելով, որ միջոցառումը կազմակերպվում է հասարակության ուշադրությունը 19-րդ դարի պատմական շենքի ապամոնտաժման նկատմամբ մեծացնելու համար:

«Ասում են՝ 1930-ականներին շենքի մառաններում անգամ մարդկանց են գնդակահարել»,- ասաց հայտնեց վերջինս՝ տեղեկացնելով, որ ներկայում շենքում բնակվում է 3 ընտանիք:

Նրա խոսքով՝ կիրակի միջոցառման շրջանակում Աֆրիկյանների ակումբի բակում կցուցադրվեն շինության անցյալի ու ներկայի, ինչպես նաև ակումբի բախտակից շինությունների մասին պատմող լուսանկարներ և տեսագրություններ, ելույթ կունենա հայտնի երգիչ Էդուարդ Զորիկյանը:

«Գոնե կցանկանայինք, որ այդ ապամոնտաժումը զգույշ ու հետրողականորեն անցկացվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախաձեռնող խմբի մեծագույն ցանկությունը շենքն իր տեղում պահպանելն է:

Նա տեղեկացրեց նաև, որ «Միլենիում հոլդինգը» գնել է այդ տարածքը ու պատրաստվում է էլիտար շենք կառուցել:

Աֆրիկյանների առանձնատունը գտնվում է Տերյան 11 հասցեում:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28297.html

Կատեգորիա: Ճարտարապետություն | Դիտումներ: 907 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աֆրիկյանների առանձնատուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0