Ուրբաթ, 29.03.2024, 17:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 5 » Շատ եք ուշացել պարոն Անանյան, շա՜տ
15:01
Շատ եք ուշացել պարոն Անանյան, շա՜տ
Լևոն Անանյան
Բաց նամակ Հայաստանի գրողների միության նախագահ պարոն Լևոն Անանյանին

Հարգելի Պարոն Անանյան,
եթե ճշմարիտ է, որ գրողը իր գրչով հասարակ ժողովրդի պաշտպան զինվորն է, ապա դուք եւ Հայաստանի մյուս գրողները եւ ընդհանրապես  մտավորականությունը արդեն շա՜տ եք ուշացել եւ այն ժամանակ եք Ձեր թույլ եւ վախվորած ձայնը բարձրացնում, երբ արդեն Հայաստանում այնպիսի սոսկալի ազգակործան փաստերի առաջ եք կանգնել, ինչպես արտագաղթն է, ինչպես դատարկված գյուղերն ու քաղաքներն են, ինչպես գյուղացիների եւ քաղաքների աշխատավորության սոցիալական անտանելի կացությունն է:

Բայց չէ՞ որ այդ ընթացքը նոր չէ, որ սկսվել է, բայց չէ ո՞ր դուք այլ մոլորակի վրա չէիք ապրում, որ չէիք նկատում դրանց: Ինչպիսի՞, ինչպիսի՞ հմայք ունի պաշտոնական աթոռը, ինչպիսի՞ գայթակղություն կա անձնական դիրքի, փառքի մեջ, որ թույլ չի տալի՞ս հենց սկզբից պաշտպան կանգնել ճշմարտությանը:

Հայությունը այսօր կոկորդ է պատռում եւ մարդկությունից պահանջում է ցեղասպանության ճանաչում, հայ մտավորականությունը նամակներ է հղում այս-այն կողմ, մեկ՝ թուրք ասկյարին, մեկ՝ ԱՄՆ-ի նախագահին, մեկ՝ թուրք գրողին եւ նրանց պախարակում է իրենց կեցվածքի համար, բայց լռում է՝ իր տան մեջ սեփական երեխաների ճիչը, մայրերի, կանանց երկինք հասնող բողոքը լսելով: Լռում է՝ վկան լինելով մերօրյա ցեղասպանության ընթացքին: Սա սոսկալի է: Սա հուսահատության աստիճանի սոսկալի է:

Սամվել Հովասափյան, Բեռլին հուլիս 2011


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/05/shat-eq-ushacel/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 936 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լևոն Անանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0