Ուրբաթ, 26.04.2024, 02:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Շնորհաշատ Արևիկ Իվանյանը Իտալիայում արժանացել է երկրորդ մրցանակի
14:50
Շնորհաշատ Արևիկ Իվանյանը Իտալիայում արժանացել է երկրորդ մրցանակի
 Արևիկ Իվանյան
Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շրջանավարտ տասներեքամյա Արևիկ Իվանյանը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 22-24 -ը մասնակցել է Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացված լարային գործիքների (ջութակ, թավջութակ, ալտ) միջազգային մեծ համարում ունեցող մրցույթին և արժանացել երկրորդ մրցանակի:

Հեղինակավոր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին երաժիշտներ New England-ի (Բոստոն), Սանկտ-Պետերբուրգի, Մոսկվայի կոնսերվատորիաներից, մասնագետներ Ֆրանսիայից և Իտալիայից Արևիկին շնորհել են նաև հատուկ մրցանակ, որով հնարավորություն և իրավունք են ընձեռել շնորհաշատ ջութակահարուհուն 2012 թ. մենահամերգով հանդես գալու Կրեմոնայում` Ա. Ստրադիվարիուսի թանգարանում։

Մրցույթն անցկացվել է 3 տարիքային խմբերում և 3 փուլերով: 13-ամյա Արևիկը մասնակցել է 13-18 տարեկանների խմբում, երրորդ փուլում հանդես է եկել 11 մրցակիցների հետ, ծրագրում ներկայացնելով Բախի, Պագանինիի, Մոցարտի, Վենյավսկու, Տարտինիի ստեղծագործություններից:

Իտալիայի Կրեմոնա քաղաքում անցկացվող լարային գործիքների միջազգային մրցույթի կազմակերպիչներն էին Ա. Ստրադիվարիուսի հիմնադրամը, Կ. Մոնտեվերդիի անվան կոնսերվատորիան և ամերիկյան «Քոփիարդ»  ջութակի ստուդիան։ Մրցույթի ընթացքն ու արդյունքները լայնորեն ներկայացվել է իտալական մամուլի կողմից:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/9581.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 680 | Ավելացրեց: admin | Տեգեր: Կրեմոնա, Սայաթ-Նովայ, Իտալիա, Արևիկ Իվանյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0